Ազգային խայտառակություն

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018
Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տեղի է ունեցել մեկ բան` երկրի ղեկավարը հեռացել է, նրա փոխարեն այդ աթոռին նստել է Նիկոլը: Այլ կերպ ասած, խոսքը հեղափոխության մասին չէ, այլ ընդամենը իշխանափոխության: Իսկ քանի որ հեղափոխականներից պահանջնվելու է հակառակն ապացուցել, ապա նրանք առնվազն պիտի շարադրեն, թե ապագայում ինչ քայլեր են պատրաստվում կյանքի կոչել: Բայց սրա մասին էլ դեռ ոչ մի խոսք չկա, հետևաբար, մնում է հիմք ընդունել միայն այն ծրագրերը, որոնց մասին մինչև օրս քիչ թե շատ հայտնի է:

 

Եվ ահա նման մի հեռանկարի մասին այսօր խոսել է «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը (ի դեպ, գրել էին, որ հենց նա կարող է ԱԺ-ում փոխարինել Նիկոլին): Եվ ահա այս փոխարինող Ալենը այսօր հայտարարել է. «Ես վստահ եմ, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է»`հավելելով, որ խնդրի օրինականցումը զուտ հոգաբանական և կարծրատիպային բնույթ ունի, այդ իսկ պատճառով հասարակության կողմից այս հայտարարությունները ճիշտ չեն ընկալվում:

 

Ալեն Սիմոնյանը չի խոսել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և մյուս ոլորտներում սպասվող բարեփոխումների մասին: Փոխարենն անմիջապես հիշել է մարիուանան և կրկնել. «Մենք պնդում ենք, որ դրա օրինականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ որ երևույթը անկախ բոլորիս կամքից առկա է, մենք ասում ենք՝ եկեք ստվերից տեղափոխենք օրինական դաշտ, անվերահսկելին վերցնենք վերահսկողության տակ, չէ որ ահռելի գումարներ են շրջանառվում այդ ոլորտում, ինչը օրինական ճանապարհով կփոխանցվի բյուջե»:

 

Նիկոլ Փաշինյանի մերձավոր դաշնակիցը երկրի բյուջեն պատրաստվում է համալրել մարիխուանայով: Ստացվում է, որ իրականացված հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը հենց դա է, որ կա, քանի որ այլ նպատակների մասին ոչ Փաշինյանը, ոչ Ալեն Սիմոնյանն առայժմ բառ անգամ չեն ասել:







Դիտումների քանակ 72337


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Աս...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Փետրվարի 22, 2017


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այն օրից ի վեր, ինչ որոշեց զբաղվել քաղաքականությամբ, ներքին համոզմունք ունի, թե մարդկանց համ...

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտում ամեն ոք այս օրերին տարված է այն մտքով, թե ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ