Ազգային խայտառակություն

«Шоколадные отношения», թե՞ նոր տանիք

Մայիսի 10, 2018
«Шоколадные отношения», թե՞ նոր տանիք

Քոչար Օսկանյան

 

Դեռ օրեր առաջ էր, երբ «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարեցին, որ աջակցում են ու միանում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը: Սա այդ պահին փոքր-ինչ անսովոր բան էր, որովհետև հասկանալի է, երբ անհատն է միանում քաղաքական պայքարին, բայց բոլորովին հասկանալի չէ, թե հոլդինգն ինչ առաքելություն կարող է ունենալ նման իրավիճակներում:

 

Իսկ այսօր գործարար եղբայրները իրենց երկրորդ քայլը կատարեցին` տարածելով հայտարարություն առ այն, որ հոլդինգի կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Այս որոշումը Վարդանյանները մեկնաբանել էին հետևյալ կերպ. «Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ»:

 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վարդանյաններ շատ ազնիվ քայլ են կատարում: Բայց սա ընդամենը առաջին հայացքն է: Իրականության մեջ կատարվում է միանգամայն այլ բան: Նախ, նրանք առաջին անգամ հրապարակավ խոստովանում են, որ մեկ ՀՀԿ ու ՀՅԴ շարքերում եղած 2 պատգամավորները ԱԺ–ում այլ բան չէին, քան իրենց դրածոները և հիմա ընդամենը դրանց հեռացնում են: Ընդ որում, այս երկուսն էլ գործարարներ չէին և անհասկանալի է, թե Վարդանյաններն ինչու են նրանց նման դեր վերագրում: Հավանաբար, ցանկանում են շեշտել, որ անդեմ պատգամավորները եղել են իրենց գործարար շահերի արտահայտիչը: Բայց իրականում ասել են միանգամայն այլ բան, այն, որ ամեն բիզնես այս երկրում պիտի ունենար իր տանիքը ԱԺ-ում:

 

Ստացվում է, որ ազնիվ երիտասարդ Վարդանյանները մինչ օրս գործել են անազնվաբար: Իսկ հիմա ոչ թե ներողություն են խնդրում, այլ կարծես լավամարդ են լինում` պատգամավորներին մանդատից զրկելով: Մնում է միայն հասկանալ, թե նրանք ինչու են այդ բանն անում: Իսկ սա կարող է առայժմ մի բացատրություն ունենալ` նրանք նոր տանիք են գտել, բայց արդեն կառավարությունում: Հակառակ դեպքում հազիվ թե այդքան շտապեին, հատկապես որ նոր ընտրություններն այնքան էլ հեռու չեն:

 

Այժմ` գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ հեղափոխական Նիկոլի կառավարությունը, եթե իրականում ժողովրդավարական է, պետք է որ փակի «Գրանդ հոլդինգ» խայտառակությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին Samsung-ին Կորեայում, եթե այդ կորպորացիան հանդես գար նման հայտարարությամբ: Մենք չենք խոսում այն մասին, որ «Գրանդ հոլդինգի» հայտարարությունը հաղորդում է կատարված հանցագործության մասին (այս մասին թող մտածեն Փաշինյան Նիկոլի դրածոները ոստիկանությունուն և ԱԱԾ-ում. հոլդինգն հայտարարում է, որ ԱԺ-ում տարիներ շարունակ ապօրինաբար մանդատներ են զբաղեցրել ապօրինի դեմքերը, և դա պիտի պարզվի), չենք խոսում այն մասին, որ Հրանտ Վարդանյանի զավակներն իրենց չափերն անցնում են: Մենք ընդամենը խոսում ենք այն մասին, որ այս երկրում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին արգելված է պատգամավորներ ու խմբակցություններ ունենալ, մասնակցել ընտրություններին որպես տնտեսվարող սուբյեկտներ կամ մանդատներ գնել այլ կուսակցություններից: Եվ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ բարություն է ցուցաբերվել այս ջահելների հանդեպ և նրանց չեն զրկել ազատությունից ու սեփականությունից, դա էլ քիչ է` թույլ են տվել պառլամենտ ներխուժել, ապա դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի բարությունը պիտի իշխի այս երկրում նրա հեռանալուց հետո: Կարծում ենք, ժամանակն է, որ պրն Փաշինյանն ի ցույց դնի օրենքի հանդեպ իր հարգալից վերաբերմունքը և համապատասխան հետևություններ անի...







Դիտումների քանակ 106833


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այրվող արխիվների ծուխը

Այրվող արխիվների ծուխը

Հունիսի 28, 2018


«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները թերևս առաջինն էին հայ մեծահարուստներից, որոնք ինքնակամ ...

Վարդանյանի զավակներն ինչ տեսել, այն էլ սովորել են

Վարդանյանի զավակներն ինչ տեսել, այն էլ սովորել են

Ապրիլի 30, 2015


«Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահից հետո նրա որդիները հոր ժառանգությունը տնօրինելու հարցում որոշեցին հ...

Վարդանյանների երկու կոպեկն ընդդեմ հայերի առողջության

Վարդանյանների երկու կոպեկն ընդդեմ հայերի առողջության

Ապրիլի 8, 2015
1

Ամեն օր հեռուստաէկրաններից մեզ ցուցադրում են «Գրանդ քենդի» ընկերության գովազդը: Այս ընկերությունն իրեն ներկայացնում է որպես ազգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ