Ազգային խայտառակություն

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018
Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ծառուկ Սարգսյան

 

Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարություններին, անգամ Տիգրան Սարգսյանի, որտեղ, ինչպես հայտնի է, հոգեպես անառողջների թիվը գերազանցում էր ողջամտության սահմանները (ի դեպ, ասում են, թե Փաշինյանը մտադիր է պահել Վաչե Գաբրիելյանին` երջանկահիշատակ Տիգրանի ծանր հրետանուն, իսկ ԿԲ նախագահ բերել ծանր հիվանդ Ներսես Երիցյանին` երջանկահիշատակի ամենասիրելի ջահելներից մեկին): Եվ ուրեմն, ոստիկանության պետ նշանակվեց Վալերի Օսիպյանը: Ինչո՞ւ:


Սովորաբար, այսօրինակ նշանակումները բացահայտում են երկրի ղեկավարի իսկական նպատակները: Օրինակ, եթե Փաշինյանը համարեր, որ Հայաստանի համար խնդիր է հանդիսանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ապա նա ոստիկանապետ կբերեր մեկին, ով ամբողջ կյանքում զբաղված կլիներ օպերատիվ-հետախուզական աշխատանքով: Սակայն Օսիպյանը երբեք այդ ոլորտում ներգրավված չի եղել, Փաշինյանն էլ կազմակերպված հանցավորությունը Հայաստանի համար խնդիր չի համարում, դրա համար էլ նա կանգ առավ Օսիպյանի վրա: Քանի որ ՀՀ ոստիկանությունը Փաշինյան Նիկոլին պետք չէ որպես պետական կառույց, հանրության շահերին ծառայող կազմակերպություն, Փաշինյան Նիկոլն այն դիտարկում է որպես իր անձնական իշխանության անվտանգության ապահովման երաշխիք, այն է` Օսիպյանը ՀՀ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողն է, 2008-ից նա փայլել է այդ ոլորտում, իսկ Փաշինյան Նիկոլի միակ գլխացավն այսօր ցուցարարներից փրկվելն ու Սերժ Սարգսյանի ճակատագրից խուսափելն է: Ուրեմն, Օսիպյանից նախընտրելի թեկնածություն նա ուղղակի չէր կարող հայտնաբերել: Ի դեպ, ժամանակին նախագահ Սարգսյանն էլ սկսեց պետական ուժային կառույցները դիտարկել որպես իր անձնական անվտանգության գործիքներ: Արդյունքում՝ ունեցանք Գեորգի Կուտոյան ԱԱԾ-ում, իսկ որպես հետևանք` «Սասնա ծռեր» ու Փաշինյան Նիկոլի «հեղափոխությունը»:


Ինչ վերաբերում է ԱԱԾ նոր ղեկավարի ընտրությանը, ապա ասենք, որ այն նույնպես թելադրված է նեղ անձնական, այլ ոչ պետական շահերով: Պրն Արթուր Վանեցյանի միակ արժանիքը, ինչպես ասում են լավատեղյակ աղբյուրները, նրա մտերմությունն է տխրահռչակ Ալեն Սիմոնյանի հետ, ում ամենապայծառ գաղափարն առ այսօր եղել և մնում է մարիխուանայի օրինականացումը` ամենահիմար փաստարկներով: Դե, հաջողություն մաղթենք մեր նորանշանակ հրաշքներին և սպասենք, թե երբ նրանք իրենց շեֆին կհասցնեն կործանման: Կամ գոնե կործանման եզրին, որը գրեթե նույն բանն է...

 







Դիտումների քանակ 233679


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Աս...

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Մայիսի 10, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղակի ցնցեց իր բազմահազար հետևորդներին, երբ հայտարարեց երկու նոր նշանակման մասին: Նախ, ՀՀ ոստի...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Փետրվարի 22, 2017


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այն օրից ի վեր, ինչ որոշեց զբաղվել քաղաքականությամբ, ներքին համոզմունք ունի, թե մարդկանց համ...

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտում ամեն ոք այս օրերին տարված է այն մտքով, թե ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ