Սովորական խայտառակություն

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018
Հրանուշն էլ տուն գնաց

Օսկան Քոչարյան

 

Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա փոխարեն նախարար նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։ Այս բոլոր փոխատեղումների միջից մենք առանձնացնում ենք տիկին Հրանուշին ոչ միայն նրա համար, որ խիստ յուրահատուկ տեսակ է, թերևս ամեաերկարակյաց իշխանավորը, որ դեռ Կարեն Դեմիրճյանի կառավարման օրերից հայտնվեց վերնախավում և այդպես էլ մնաց այնտեղ մինչև մեր օրերը: Մենք առանձնացնում ենք նրան` հասկանալու համար, թե այդ բոլոր տարիների ընթացքում հատկապես ինչո՞վ զբաղվեց Հակոբյան Հրանուշը, ո՞րն էր նրա ավանդը, նրա վաստակը, նրա թողած ժառանգությունը:

 

Իսկ գուցե այս հարցը երբեք էլ պատասխան չի՞ ունենալու` մեզ թողնելով միայն այն դառն իրականության գիտակցումը, որ պետության ներսում բազմաթիվ ուրիշ Հրանուշներ կարող են տարիներ շարունակ ինչ-որ բան անել, որն անուն չունի, և դա ոչ մեկին չի մտահոգելու:

 

Կար կարծիք, թե ի վերջո կգա մեկն ու կգիտակցի Սփյուռքի նախարարության ավելորդությունը, այն դուրս կնետի կառավարության կառուցվածքից ու կմտահոգվի ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու մասին: Բայց հիմա դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև Հակոբյանին փոխարինելու եկավ անծանոթ, երբևէ որևէ հարցում աչքի չընկած ու անփորձ մի երիտասարդ, որ պատրաստվում է հարաբերվել այնպիսի մի բարդ ու հակասական կառույցի հետ, ինչպիսին սփյուռքն է, և, հավանաբար, պատրաստվում է անել ավելին, քան կարողացավ անել Հրանուշ Հակոբյանը: Բայց ոչինչի ավելին դարձյալ ոչինչն է: Եվ ուրեմն, տուն գնացած տիկնոջ «Արի տուն»-ը եթե նույնիսկ փոխարինվի «Արի կառավարություն» ծրագրով, երկիրը դրանից երջանիկ չի դառնալու, ու ոչ էլ Մխիթարը մխիթարություն կբերի անմխիթար համակարգին:







Դիտումների քանակ 62477


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Դեկտեմբերի 26, 2017


Թե առանձին գերատեսչություններ ինչպես են ծախսում (ճիշտ կլինի ասել` ինչպես են վատնում) պետական բյուջեի միջոցները, շատ անգամ ենք ն...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն տարվա վերջում զանազան հայտնի ու անհայտ կառույցներ ամփոփիչ միջոցառումներ կամ մրցանակաբաշխություններ են անցկացնում և պարգևնե...

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Նոյեմբերի 3, 2017


Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովից հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որքան էլ ջանաց պատկերը ներկայացնել ամենապայծառ գույ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Սեպտեմբերի 18, 2017


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան հյուրերին երեկ առաջնորդել էին «Փարավոն» ռեստորան»: Ուրիշ էլ ո՞ւր պիտի ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ