Սովորական խայտառակություն

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018
Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս նախարար Լևոն Ալթունյանը պիտի հեռանա, դա անվիճելի է, հատկապես, որ այս մարդը շատ ազդեց բնակչության առողջության վրա: Սակայն այսօր լուրեր տարածվեցին այն մասին, թե նրա փոխարեն նախարար կարող է նշանակվել Սամվել Մարգարյանը` Ալթունյանի տեղակալը: Եվ հենց այսքանը լիովին բավարար էր, որ ոլորտի ներկայացուցիչները բողոքի մեծ ալիք բարձրացնեին` մեղադրելով Մարգարյանին աշխարհի բոլոր մեղքերի համար և շեշտելով, որ Ալթունյանի իրագործած անփառունակ ծրագրերի մեծ մասի հեղինակն ու ներշնչողը հենց սույն Մարգարյանն է եղել:

 

Եթե հիշում եք, կար մի ժամանակ, երբ մամուլը գովերգում էր Սամվել Մարգարյանին: Գովերգում էր այն բանի համար, որ այս չինովնիկը հեծանվով է գործի գնում, իսկ աշխատավայրում էլ թութակ է պահում: Եվ այսքանը լիովին բավարար էր, որ մարդկանց մի մեծ զանգված համակրանքով լցվեր նրա հանդեպ: Հիմա այդ համակրանքից հետք անգամ չի մնացել: Ու հավանաբար ոմանք այնքան են խելամտել, որ արդեն հասկացել են` պետություն կառավարելը կապ չունի նրա հետ, թե դու ինչով ես գործի գնում, ինչ ժիլետ ես հագնում կամ ինչ սանրվածք ես կրում:


Բայց չէ, այսքան լավատես չլինենք, քանի որ խելքի դեռ չեն եկել ու նույն սխալը կրկնեցին նաև այսօր: Առավոտյան այնպես պատահեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով եկավ աշխատավայր, իսկ երեկ երեկոյան էլ որոշ քաղաքացիներ նախագահ Արմեն Սարգսյանին տեսել էին Կասկադում զբոսնելիս: Ու սկսվեց. «Ահա թե ինչպիսին պիտի լինի երկրի ղեկավարը, համեստ, հասարակ, ոտքով է քայլում»: Եվ հիմա դարձյալ պիտի գրեթե անհնար լինի բացատրել, որ քայլելը որևէ ընդհանուր բան չունի երկրի կառավարման հետ: Կուզես ծնկաչոք գնա գործի, կուզես հրեշտակի պես սավառնի, կուզես նստիր շքեղ լիմուզիններ: Քո գործն է: Բայց աշխատանքդ արա այնպես, ինչպես պահանջվում է: Սամվել Մարգարյանի օրինակը` քեզ վկա:

 

 







Դիտումների քանակ 60065


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Մարտի 1, 2018


Ինչպես հայտնի է, այսօրվանից ուժի մեջ մտավ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը: Նույնիսկ խիստ միամիտներն ու խ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ