Սովորական խայտառակություն

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018
Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Ասել է թե՝ նրանց մանդատներն ազատ են: Իսկ թե ով նրանց կփոխարինի խորհրդարանում՝ բավական հետաքրքրական է: Ա.Միրզոյանը պատգամավոր էր ընտրվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Այդ ընտրատարածքում «Ելքից» ամենաշատ ձայներ հավաքած հաջորդ պատգամավորի թեկնածուն Հրաչ Հակոբյանն է:

 

Այս երիտասարդի անունն իրականում ոչ մեկին ոչինչ չի ասում: Քաղաքական որևէ գործունեություն չի ծավալել, կուսակցության մեջ էլ նրան հազիվ թե ճանաչեն: Բայց կա մի բան, որ Հրաչին միանգամից արժեքավոր է դարձնում: Դա այն է, որ նա Փաշինյանի աներձագն է, Նիկոլի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը: Եվ արդեն այսքանն էլ բավական է հասկանալու, թե անհայտն ինչպես է հայտնի դառնում: Նրա մասին ասում են, թե իբր դերասան է, ինչ-որ սերիալներում էպիզոդիկ դերեր է մարմնավորել, հետո տիկնիկային թատրոն է գնացել: Բայց հիմնականում նրա անունը կապվում է Նիկոլի «Հայկական ժամանակ» թերթի հետ: Կենսագրության մեջ նշվում է, որ Հրաչ Հակոբյանը եղել է այդ թերթի տպագրության պատասխանատուն: Առավել լավատեղյակները պնդում են` նա այնտեղ պահակ էր աշխատում:


Հիմա պահակը ԱԺ պատգամավոր է: Նրան էլ կընկերանա մեկ ուրիշ` ոչ անհայտ դեմք` Ալեն Սիմոնյանը: Սա էլ, ինչպես գիտեք, նախկին КВН-շիկ է, որ հանկարծ որոշել է դառնալ քաղաքական գործիչ ու օրենսդիր: Եվ հիմա արդեն հստակ է, թե առաջիկայում «Ելք» դաշինքն ինչպիսի դեմքով կներկայանա խորհրդարանում: Ու սա դեռ սկիզբն է:







Դիտումների քանակ 129701


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Փետրվարի 22, 2017


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այն օրից ի վեր, ինչ որոշեց զբաղվել քաղաքականությամբ, ներքին համոզմունք ունի, թե մարդկանց համ...

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտում ամեն ոք այս օրերին տարված է այն մտքով, թե ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ