Սովորական խայտառակություն

Իրենց զենքով` իրենց դեմ

Մայիսի 14, 2018
Իրենց զենքով` իրենց դեմ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն ընդամենը մեկ-երկու օր է գործի գնացել, բայց արդեն դժգոհ է իր աշխատանքից: Պարզվում է` գործը ծանր է, շատ բարդություններ կան, իսկ նա հոգեբանորեն դրան պատրաստ չէ: Եվ ահա իր դժգոհությունն արտահայտել է ֆեյսբուքյան մի գրառմամբ: Պարզվում է, տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Եվ ահա նախարարն էլ ասում է, որ նման բան չկա, պետք չէ իրարանցում ու ներքին լարվածություն ստեղծել: Հետո թեման շարունակում է` հիմա էլ նշելով, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր քաղաքացիներ շարժման անունից հանդես գալով գնում են գյուղապետարաններ ու պահանջում նրանց հրաժարականը. «Ես ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Բոլոր նրանք, որոնք առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նման քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը»,- գրում է Պապիկյանը:

 

Վերջին ձևակերպումը ուղղակի գլուխգործոց է: Այսինքն, կարելի է համաձայնեցնել Փաշինյանի շտաբի հետ ու հանգիստ գնալ, ստահոդ լուրեր տարածել, սրա-նրա հրաժարականը պահանջել, բայց եթե դա համաձայնեցված չէ, ապա արդեն անօրինական է: Ճիշտ նույն կերպ նորաթուխ նախարարի սրտով չէ, որ գյուղացիներն իրենց բողոքները տեղ հասցնելու համար ճանապարհներ են փակում: Եվ սրա առիթով էլ նա ասում է. «Խնդրում եմ այլևս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը»:

 

Սա արդեն սրբապղծություն է, սա Նիկոլի շարժման բարձրագույն ձեռքբերումների դեմ անհարգալից վերաբերմունք է: Ճանապարհներ փակելը` հեղափոխականների ամենաակտիվ զենքն այսօր հանկարծ դառնում է մերժելի միջոց: Ինչո՞ւ: Ինչո՞ւ նախորդների ժամանակ կարելի էր փակել, իսկ հիմա չի կարելի: Ինչո՞ւ բողոքի այդ ձևը հաշված օրերի ընթացքում դարձավ մերժելի հենց նրանց կողմից, ովքեր դա լայնորեն կիրառեցին: Որովհետև ցավո՞տ է: Որովհետև հաճելի չէ՞, երբ քեզ հարվածում են քո իսկ ստեղծած զենքով: Իսկ իրականությունն այլ բան է ասում, և հիմա Սուրեն Պապիկյանն ու մյուսները ուզեն, թե չուզեն` պիտի համակերպվեն այդ դառը ճշմարտության հետ: Իրենց օրոք էլ ճամփաները կփակվեն:

 







Դիտումների քանակ 40763


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Չափանիշներ ունեն` աշխարհը չունի

Չափանիշներ ունեն` աշխարհը չունի

Մայիսի 31, 2018


Կառավարությունը մարզպետներ է ընտրում: 6-ին արդեն որոշել են, 4-ին էլ այսօր-վաղը կորոշեն: Հաշվի առնելով նոր իշխանությունների նախկ...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Վաչե Տերտերյանն իրեն ավելորդ է համարում

Վաչե Տերտերյանն իրեն ավելորդ է համարում

Հոկտեմբերի 18, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը պաշտոնի բերումով խոսում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մա...

Հիմա անհեթեթը հարցն էր, թե՞ պատասխանը

Հիմա անհեթեթը հարցն էր, թե՞ պատասխանը

Նոյեմբերի 7, 2014


Երբ երեկվա կառավարության նիստում որոշում կայացվեց միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները, այ...

Պահանջարկը ծնեց առաջարկ

Պահանջարկը ծնեց առաջարկ

Նոյեմբերի 6, 2014


Նախարարություններն էլի քչություն են անում: Մուշտարիները շատացել են, տեղերը` քչացել: Պետք էր մի բան անել` նեղացածների սիրտը շահե...

«Եվ-և» սկզբունքը բարգավաճում է հարկատուների գումարները փոշիացնելու հաշվին

«Եվ-և» սկզբունքը բարգավաճում է հարկատուների գումարները փոշիացնելու հաշվին

Նոյեմբերի 6, 2014


Երեկ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ կառավարութունում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, իսկ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ