Սովորական խայտառակություն

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018
Մենամարտ առանց զոհերի

Ջհանգիր Լֆիկյան

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես չի լինում: Սակայն այս անգամ Տեր-Պետրոսյանը լրջորեն նպատակադրվել է պոլեմիկայի ասպարեզում պատմական և իրավական շտկումների մի ամբողջ փունջ մատուցել` իրար դեմ լարելով ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքական խմբերի: Նրա հերթական հայտարարությունը ասվածի լավագույն ապացույցներից մեկն է:

 

Հիմա էլ նախկին նախագահը գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական պնդումն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից: Այս մեղադրանքն էլ, ինչպես պետք էր սպասել, անմիջապես արձագանք ունեցավ: Նախ, պատասխանեց Վիգեն Սարգսյանը, իսկ հետո դրան անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքը: Քոչարյանի թևը նշում է, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալուց առնվազն մեկ տարի առաջ, իսկ վերջում եզրահանգում է. «Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։

 

Երկրորդի նման կոշտ որակումը առաջինի վերաբերյալ միանգամից վկայում է ոչ միայն նրա մասին, որ այս երկուսի անհաշտությունը վերաճել է թշնամության, այլև որ մեկը մատը դրել է մյուսի ցավոտ կետի վրա: Ու թերևս հանրության համար նրանց լեզվակռիվն ընդամենը օրվա բաղկացուցիչ անցուդարձ դիտվեր, եթե մի քանի ժամ անց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անսպասելի հայտարարություն չաներ: «Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- ասել էր նա: Ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, Սողոմոնյանը կտրուկ էր արձագանքել. «Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի»։

 

Նման խուսանավում, այն էլ հրապարակումից անմիջապես հետո քչերն էին սպասում: Համենայն դեպս, առաջներում այդպիսի բան չէր եղել: Իսկ սա կարող է երկու բան նշանակել. կամ Ռոբերտ Քոչարյանը վստահ չէ, որ Տեր-Պետրոսյանը չի կարող փաստարկված հերքել իր պնդումները, կամ Քոչարյան-Տեր-Պետրոսյան վիճաբանությունն այս պահին չի բխում նրանց երկուսի շահերից, երբ նպատակը եղել է երրորդ կողմին մեղադրելը: Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքից ելնելով` Քոչարյանը կարող է հրաժարվել իր խոսքերից, Տեր-Պետրոսյանն էլ կարող է փոխել հարվածի ուղղությունը, քանի որ Արցախյան խնդրի այս կնճռոտ հարցը հաստատ չի բխում իր շահերից: Ինչպես էլ պտույտներ գործեն, միևնույն է, թիրախում մնալու է կամ մեկը, կամ մյուսը:







Դիտումների քանակ 140996


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ