Սովորական խայտառակություն

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018
Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Օսկան Քոչարյան

 

Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ: Հետո Մարուքյանն անձամբ այդ լուրերը հերքեց: Բայց քանի որ տեղեկությունները հենց այնպես` օդից չեն ընկնում և միշտ էլ դրանց թիկունքում ինչ-որ մեկը կա կանգնած, ապա շատերն այս ընթացքում ենթադրեցին (և ոչ առանց հիմքի), որ Մարուքյանը մեծ ախորժակ ունի, պարզապես չի կարող դրա մասին բարձրաձայն ասել:

 

Մարուքյանի հավակնությունների իրական չափերը դրսևորվեցին հատկապես այսօր, երբ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կատարված աշխատանքների հաշվետվությունն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ Մարուքյանը պարզապես գրոհեց դատախազի վրա, սկսեց թվարկել բոլոր եղած ու չեղած հանցագործությունները` «Զիբիլիքս»-ի հայտնի գործից մինչև Հաց բերողի մահն ու Մարտի մեկը, իսկ ամենավերջում ուղիղ նայելով Դավթյանի աչքերի մեջ՝ ասաց. «Այո, ես մեղադրում եմ ձեզ»:


Նման նախահարձակ գործողություններն իրենց դրդապատճառներն ունեն: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի: Սրա հետ մեկտեղ, լինելով անկախ մարմին, նա կարող է շարունակել իր գործունեությունը` անկախ քաղաքական իրավիճակից և ուժերի դասավորությունից: Եվ հիմա նոր իշխանություններին ու Մարուքյանին մնում է միայն մի տարբերակ` փաստերով ապացուցել, որ դատախազը ծառայել է այդ պահին եղած քաղաքական իշխանությանը և մասնակից է մի շարք հանրային հնչեղություն ունեցող գործերի կոծկմանը: Միայն այս դեպքում դուռ կբացվի նրա բաղձանքների ու ձգտումների համար:


Եվ Էդմոն Մարուքյանը, ով երդվում էր, թե չի հավակնում դատախազի աթոռին, այսօր արդեն իր խոսքերի բովանդակային դասավորությունը փոփոխության էր ենթարկել: Ըստ նրա, գլխավոր դատախազի պաշտոնանկության, ինչպես նաև ընտրովի այլ պաշտոններ զբաղեցնողների հարցը «Ելքը» չի քննարկել, այսինքն՝ ընդամենը չի քննարկել, բայց կարող է քննարկել ու հաստատել: Եվ այդ իսկ պատճառով էլ Մարուքյանը հիմա բավական ոգևորված ասում է, որ ինքը ոչ մի բան բացառել չի կարող: Սա շատ խոստումնալից է հնչում նրա ականջներում:


Հետգրություն


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն ասել է իր «զինակիցներին». պաշտոն ե՞ք ուզում, գնացեք, հանեք, ես ձեր հոր էշը չեմ, ինձ վարչապետի պաշտոն էր պետք, ես դա ստացա։ Այսինքն՝ Էդմոնին նա ասում է, որ եթե ուզում ես գլխավոր դատախազ աշխատել, գնա գործից հանիր։ Տեսնենք կկարողանա՞ Էդմոն Լուսավորը դա անել։







Դիտումների քանակ 37003


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Մարտի 16, 2018


Ինչպես հայտնի է, տևական ժամանակ Միացյալ Նահանգներում էր գտնվում ԱԺ պաշտոնական պատվիրակությունը: Հիմա նրանք արդեն վերադարձել են ...

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննության էր առնվում «Պաշտպանության մասին» օրենքի նա...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ