Սովորական խայտառակություն

Իրո՞ք այսքան հստակ է

Մայիսի 15, 2018
Իրո՞ք այսքան հստակ է

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: Փաշինյանի կադրային քաղաքականության այս երեք գլուխգործոցները դեռ հնարավորություն կունենան իրենց բացահայտել ամենատարբեր կողմերից: Իսկ այսօր դիտարկենք միայն Արարատ Միրզոյանին, որը ոչ միայն մի քանի դրվագներով հասցրել է ինքնացուցադրվել ոչ այնքան լավ հատկանիշներով, այլև, ըստ տեղեկությունների, խայտառակ պահվածք է հանդես բերել Արցախ կատարած այցի ժամանակ:

 

Բայց վերադառնանք այսօրվա հավաքին, որտեղ վարչապետի ելույթից հետո Միրզոյանը հանդես է եկել պատասխան խոսքով: Ներկա լրագրողները (որոնք, ի դեպ, դաժան մարդիկ են ու չեն խնայում նույնիսկ բարձրաստիճան անձանց) անմիջապես արձանագրել են, որ Միրզոյանը 27 վայրկյանում չորս անգամ կրկնել է միևնույն բառը: Նա ասել է. «Միանշանակ հստակ գիտակցում ենք և կիսում ենք մոտեցումները, որը դուք առաջարկեցիք։ Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ էր։ Ես կարծում եմ՝ պետական մարմիններում և, ամենակարևորը, շատ հստակ գիտակցում են, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում։ Հստակ գիծ է քաշված»։


Իրո՞ք այսքան հստակ է: Եվ այդ ի՞նչ իդեալական հստակություն է, որ գիտակցում է նույնիսկ Արարատ Միրզոյանն այնպիսի հստակությամբ, որին ընդունակ չէ Հայաստանի ոչ մի քաղաքացի: Այդ քաղաքացիներն, ընդհակառակն, առայժմ տեսնում են միայն անորոշություն, դիլետանտներով հագեցած կառավարություն և անսահման շատ խոստումներ: Իսկ փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հստակություն դիտարկելու իր բացառիկ կարողությամբ ընդհանրապես մարդկանց տարակուսանքի գիրկն է նետում, որովհետև Փաշինյանի ելույթները լսում են բոլորը, բայց միայն Արարատն է, որ այդ լսածը քառակի աստիճանի ըմբռնում է:







Դիտումների քանակ 35151


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մայիսի 21, 2018


Մինչ հասարակության մի ստվար զանգված դեռևս լրջորեն մտահոգված է, թե որքանով է խելամիտ երկրի գործադիր մարմինն ու իշխանական առանձին...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ապրիլի 26, 2018


Այսօր Հանրապետության հրապարակում շատերի պես ելույթ ունեցավ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա խոսեց այն մասին, որ այս օրերին Հայաս...

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ