Սովորական խայտառակություն

Թանդիլյանը Թանդիլյանը չէ

Մայիսի 15, 2018
Թանդիլյանը Թանդիլյանը չէ

Նիկոլ Փաշինյանի թիմն ընդամենը մի քանի շաբաթ է, որ ասպարեզում է, բայց ոչ մի վայրկյան չի դադարել զարմացնել մարդկանց: Իսկ թիմի անդամներն իսկապես օժտված են բացառիկ ընդունակություններով: Նրանք պատրաստ են այնպիսի քայլեր կատարել, որոնք ապշանք կպատճառեն առաջին հերթին հենց Փաշինյանի համակրներին: Օրինակ, վերցնենք աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: Այս տիկինը, հավանաբար, ինչ-որ տեղ լսել է, թե ինչ բան է հեղափոխությունը: Դա այն է, երբ իշխանության են գալիս այլ մարդիկ` այլ գաղափարներով և իրենց նոր գաղափարները կյանքի կոչելով փորձում են ապացուցել, որ իրավացի էին:

 

Հիմա այս Թանդիլյանը այն նույն Թանդիլյանն է, որը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր, ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Եթե ավելի անկեղծ ասենք, մարդիկ Թանդիլյանի անունն առաջին անգամ լսեցին հենց այդ օրերին: Այսօր նա արդեն նախարար է, իշխանություն ունի, կարող է ցույց ու միտինգ անելու փոխարեն անմիջապես կյանքի կոչել այն, ինչի համար պայքարել էր: Բայց արի ու տես, որ Թանդիլյանը հիմա ուրիշ բան է ասում: Ասում է, որ այնպես պետք է անենք, որ պետությունը վնաս չկրի, և կողմ է նրան, որ այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը դառնա պարտադիր:

 

Հիմա ընդամենը մի հարց է մնում անպատասխան: Առանց Թանդիլյանի էլ մարդիկ այդ բանն անում էին: Էլ ի՞նչ իմաստ կար հեղաշրջում իրականացնել, տիկնոջը նախարար դարձնել: Որ նույն բա՞նն անի իր համոզմունքները դավաճանելու գնով:

 

 







Դիտումների քանակ 101060


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ