Սովորական խայտառակություն

Վերջին հույսը խանդավառությունն է

Մայիսի 15, 2018
Վերջին հույսը խանդավառությունն է

Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում աշխատակիցներին էին ներկայացնում նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին, ինչն իր հերթին նշանակում էր` հրաժեշտ նախորդին: Այնտեղ էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը թեև ոլորտից ոչինչ չի հասկանում, բայց բավականին երկար խոսեց այլընտրանքային էներգետիկայի զարգացման, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության, ատոմային էներգետիկայի և ոլորտի այլ խնդիրների մասին: Այս ամբողջ ընթացքում միակ մարդը, որ քիչ թե շատ տիրապետում էր նյութին և տեղյակ էր իրերի ընդհանուր վիճակի մասին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյանն էր:

 

Հենց նա էլ վարչապետի խոսքից հետո առանց երկար-բարակ մտածելու նշեց, որ պատրաստ է այս ընթացքում իր կուտակած փորձը, գիտելիքները, հմտությունները կիսել նախարարության ու նախարարի հետ: Իսկ հետո հավելեց. «Հայաստանում առկա է խանդավառ տրամադրվածություն, որը պետք է կապիտալիզացնել»:

 

Այս խոսքերն ինչ-որ իմաստով կարող են նաև ճակատագրական դառնալ: Մանուկյանի ասածից պետք է ենթադրել, որ երկրում ներկա պահին արժեքավոր ուրիշ ոչինչ չի մնացել, բացի խանդավառությունից: Եվ քանի որ ուրիշ որևէ բանից փող շինել չի ստացվելու, ապա մնում է միայն կապիտալիզացնել այդ խանդավառությունը:







Դիտումների քանակ 102084


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Նախարարը հենց այնպես չի հեռանում

Նախարարը հենց այնպես չի հեռանում

Դեկտեմբերի 30, 2017


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը որոշեց ցրել տարեվերջի ներքաղաքական ձանձրույթը և հրաժարականի դիմում ն...

Կառավարությունում վախն է թելադրում

Կառավարությունում վախն է թելադրում

Սեպտեմբերի 29, 2016


Կառավարությունն այսօր չմերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ