Սովորական խայտառակություն

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018
Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Օսկան Քոչարյան

 

«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժումն առանց արյունի էր, ամենահանդարտն ու անվտանգը բոլոր հեղափոխությունների շարքում: Հոռետեսները նրանց պատասխանում են, որ շտապել պետք չէ, դեռ ժամանակ կլինի հասկանալու դրա իրական բնույթը և համոզվելու, որ այն մինչև վերջ մնալու է «թավշյա»: Եվ քանի որ ոչ ոք երաշխիքներ տալ չի կարող, բոլորի մոտ հայտնվել է մի տեսակ սպասման վիճակ:


Հենց այս սպասումներն էլ այսօր «արդարացվեցին» Երևանի քաղաքապետարանի դիմաց ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղի ունեցած ակցիայի ժամանակ: Այնտեղ ներկա ցուցարարներից մեկը հանկարծ ատրճանակ հանեց ու օդ պարզեց։ Ոստիկանները, նկատելով սա, անմիջապես մոտեցան նրան ու փաստաթղթեր պահանջեցին։ Երիտասարդը, հասկանալի է, փաստաթղթեր չուներ: Հասկանալի է նաև, որ տվյալ իրավիճակում զենքը որևէ դերակատարում ունենալ չէր կարող, քանի որ իրավիճակը չէր ենթադրում ոչ հնարավոր բախում, ոչ ինքնապաշտպանություն: Սակայն այն արդեն կար, իսկ դա ինքնին մղում է դժվարին հետևությունների:


Դրամատիկական արվեստի սիրահարները գիտեն, որ եթե բեմում զենք է կախված, ներկայացման ընթացքում այն անպայման պիտի կրակի: Նույնն այսօր կարող է տեղի ունենալ Հայաստանի ներքաղաքական բեմում: Մարդկանց մոտ հրազեն կա: Եվ շատ: Երկրի ներքին իրավիճակը հուշում է, որ խոր հակասությունների ժամանակը դեռ առջևում է: Իսկ դա իր հերթին ահազանգ է այն մասին, որ ինչ-որ մի պահի ոմանք կգնան ծայրահեղ քայլերի: Ու այդ ժամանակ «թավշյա հեղափոխությունը» կդադարի լինել թավշյա ու անարյուն: Այսօրվա ատրճանակով երիտասարդը դրա առաջին նախանշանն էր:

 







Դիտումների քանակ 48876


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Ռեստորանների մշտական հաճախորդը

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018


Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ