Սովորական խայտառակություն

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018
ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն: ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Թե ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց նրա վրա, սա իմանալու հնարավորություն դեռ կունենանք: Իսկ մինչ այդ այս Անանյանը շտապել է հայտարարել, թե ինքը միշտ էլ հոգով հեղափոխական է եղել, հետո՞ ինչ, որ երկար տարիներ ծառայություններ է մատուցել նախկին իշխանություններին:

 

Եվ քանի որ հոգով հեղափոխականը հենց հեղափոխության ալիքների վրա այսպիսի թռիչքի արժանացավ, լրագրողներն էլ սկսել են պեղել նրա հեղափոխական արմատները: Եվ, երևակայեք, գտել են: Յոթ տարվա վաղեմություն ունեցող այս գրառումը գտնվել է ՊԵԿ նորաթուխ ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան էջում: Նա հետևյալն էր գրել. «Վերջերս շատ են խոսում մեր երկրում հեղափոխության հնարավորության մասին: Այս առումով անհրաժեշտ է հիշել և մտքում պահել Բիսմարկի հետևյալ հանճարեղ խոսքերը. «Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները»:

 

Մարդը փաստացի մեզ տվել է բոլոր հարցերի պատասխանը և դեռ յոթ տարի առաջ բնորոշել է ինքն իրեն: Այս ամենին էլ ի՞նչ կարող ենք հավելել: Սրան հավելելու բան նույնիսկ Բիսմարկը չի ունենա:







Դիտումների քանակ 26479


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Մարտի 5, 2018


Այն, որ մեր երկիրը 7,5 տոկոս տնտեսական աճ է ունեցել, շատ-շատերին զարմացրեց: Զարմացրեց ոչ միայն այն պատճառով, որ դրա համար ոչ մի...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ