Տիեզերական խայտառակություն

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018
Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Օսկան Քոչարյան

 

Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքացիներին ահաբեկելով, հարյուր հազարավոր մարդկանց գործունեությունն ու անդորրը խախտելով իրեն ընտրել տվեց վարչապետ: Այժմ նա ամբողջությամբ ձևավորել է կառավարությունը: Անզեն աչքով կարելի է նկատել, որ այնտեղ ընդգրկված են հիմնականում լիբերալ երիտասարդներ, ամերիկամետ, այն է` ռուսատյաց, Ամերիկայում ու Արևմուտքում կրթություն ստացած: Տեսնենք, թե ովքեր են դրանք` Նիկոլի «ռուսամետ» թիմի անդամները:


Մանե Թանդիլյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Աշխատել է հիմնականում արևմտյան կազմակերպություններում, վերջին պաշտոնը` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ Այնտեղից գնաց պառլամենտ արևմտամետ «Ելք» դաշինքի կազմում, որին ընտրողները ձայն տվեցին դաշինքի հակառուսական լինելու, Հայաստանը Արևմուտքին հանձնելու համար:


Արայիկ Հարությունյան, կրթության և գիտության նախարար: 2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում», 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:


Արմեն Գրիգորյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Ամերիկյան համալսարանը, աշխատում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հիմնարկում:


Տիգրան Ավինյան, փոխվարչապետ: Ավարտել է Ռուս-հայկական համալսարանը: Նշենք, որ դա ՀՀ տարածքում գործող միակ հակառուսական դուքանն է: Միայն այնտեղ է, որ բուռն քննարկվել է Գոլոդոմորը, հակառուսական դասախոսություններ են կարդացվել ամերիկյան սովետոլոգների կողմից, այն էլ` ռուսական բյուջետային միջոցների հաշվին:


Լիլիթ Մակունց, աշխատում է Ռուս-հայկական համալսարանում, վերադաստիարակվել է ամերիկյան Ֆլետչերում:


Փաշինյան Նիկոլի թիմի անդամների և նրանց ցոգոլային քաղաքական աշխարհայացքի մասին կարելի է դեռ շատ գրել, բայց սահմանափակվենք այսքանով: Հավելենք, որ մեր թվարկածներն իսկական նիկոլական են, հենց սրանք են Փաշինյանի իսկական գաղափարակիցները, ի տարբերություն ծառուկյանական և դաշնակ նախարարների: Հարց. ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ երկրի անվտանգության խորհուրդն ինչպե՞ս է ղեկավարվելու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի աշխատողի կողմից: Ի՞նչ և ինչպե՞ս է նա խոսելու Նիկոլայ Պատրուշևի՝ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: Բա սա սյուռեալիզմ չէ՞:


Իհարկե, Փաշինյան Նիկոլը խաբեց և թոզ փչեց թե՛ մեր, թե՛ Պուտինի աչքերին` երդվելով Ռուսաստանին Հայաստանը հավատարիմ պահելու մեջ: Հարցն այն է, թե ինչ գին կվճարի այդ երդման դիմաց Հայաստանը: Նույն բանը Սաակաշվիլին արեց դեռ 2003-ին, երբ առաջին անգամ գնաց Պուտինի մոտ: Այն ժամանակ նա հավաստիացրեց, թե Ռուսաստանից թանկ բարեկամ Վրաստանը չի կարող ունենալ: Իսկ թե ինչ արեց հետո և ինչ վճարեց Վրաստանը` հանրահայտ է:


Բանն այն է, որ կարելի է խզել Ռուսաստանի հետ բոլոր կապերը՝ անգամ չակնարկելով ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Դրա համար աշխարհում կա սաբոտաժ երևույթը: Դրան զուգահեռ՝ կարելի է ամերիկացիների ներկայությունը Հայաստանում շատացնել, հումանիտար ոլորտն ամբողջությամբ տրամադրել դրանց և նոր ռուսատյաց սերունդ բուծել: Այսօր արդեն, և դեռ շատ վաղուց, Հայաստանում գրեթե չկա ռուսամետ մամուլ, ամենապոպուլյար ռեսուրսները սպասարկում են ամերիկյան շահերը, ռուսատյացություն և արևմտամետություն են սերմանում: Պորտալներից մեկը գրում է. ամսի 8-ի քվեարկությամբ Հայաստանում ավարտվեց 11-րդ բանակի օկուպացիան: Այսինքն՝ սրանց գիտակցությունն այն աստիճան է այլասերվել, որ 11-րդ բանակի մուտքը Հայաստան, որը Հայաստանը փրկեց հայերից և Թուրքիայից, դաշնակների թողած 10 քառակուսի կիլոմետր խայտառակ ժառանգությունը վերածեց 30 հազարի, սրանք համարում են օկուպացիա և հանրությանը փաստացի պատմական այլասերվածություն ու խեղաթյուրում են մատուցում:


Փաշինյան Նիկոլի կառավարությունը կանցնի բաց ռուսատյացության քաղաքականությանը, երբ լիովին ստանձնի իշխանությունն արտահերթ ընտրություններից հետո, սակայն դա չի հաջողվի. չեն լինի ընտրություններ, չի լինի Փաշինյան Նիկոլի ինքնուրույն արևմտամետ քաղաքականություն: Քանզի դա կործանարար է Հայաստանի համար: Տեսեք բոլոր արևմտամետ ռեժիմների վիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, և կհասկանաք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում, եթե հանկարծ Փաշինյան Նիկոլի դեմը չառնենք:

 







Դիտումների քանակ 104080


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Մակունցը օտարերկրյա գործակալ է

Մակունցը օտարերկրյա գործակալ է

Հուլիսի 24, 2018


ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ամեն օր քննադատում են իր անգործության և դիլետանտիզմի համար: Այդ պատճառով էլ օրիորդն այսօր ...

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հուլիսի 18, 2018


Հեղեղը, որ գալիս է, իր հետ մեծ քանակությամբ տիղմ ու աղբ է բերում: Հեղափոխության հեղեղի դեպքում էլ այդ աղտեղությունը պիտի անխուս...

Մակունցը դառնում է ժամանակավրեպ

Մակունցը դառնում է ժամանակավրեպ

Հուլիսի 17, 2018


Մեր մշակույթի նախարարին երևի գիտեք: Դե, այն աղջիկն է, Լիլիթ Մակունցը, որ ոչ միայն մշտապես անտեղյակ է, այլև նրա հետ ոչ ոք հաշվի ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

Միլիոնանոց վրիպակները

Միլիոնանոց վրիպակները

Հուլիսի 14, 2018


Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ...

Պատմությունն էլ է ինքը

Պատմությունն էլ է ինքը

Հուլիսի 10, 2018


ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնի է նրանով, որ հայտարարեց, թե մշակույթն ինքն է, դա էլ քիչ է` մշակույթն էլ իր մեջ է: Թե...

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Հուլիսի 6, 2018


Ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյ...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Կուտակային խաբեություն

Կուտակային խաբեություն

Հունիսի 27, 2018


Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, նա ստորագրել է «Կուտակային...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Իրավիճակի պատանդը

Իրավիճակի պատանդը

Հունիսի 20, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ