Սովորական խայտառակություն

Սա արդեն դարձավ անհամություն

Մայիսի 17, 2018
Սա արդեն դարձավ անհամություն

Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր շարժումը, նրա բազմաթիվ համակիրներից ու ակտիվիստներից մեկն էլ դերասան Հայկ Մարությանն էր՝ «Կարգին Հայկոն»: Սա աշխատում էր հնարավորինս մոտիկ կանգնել Նիկոլին, հարթակներից չէր իջնում, իսկ եթե ժամանակ առ ժամանակ ելույթի հնարավորություն էին տալիս, սկսում էր զվարճացնել հավաքվածներին իր խաղացած դերերից հատվածներ արտասանելով: Հետո Նիկոլը դարձավ վարչապետ, բայց Կարգին Հայկոյից ազատվել չկարողացավ: Բանը հասաց նրան, որ Արցախ կատարած աշխատանքային այցի ժամանակ պաշտոնատար անձանց շարքում կրկին գծագրվեց դերասանի պատկերը: Զայրացած մարդկանց այն հարցին, թե Հայկոն ինչ գործ ունի այնտեղ, ասել էին. «Ուղղաթիռում ազատ տեղ կար` տարանք»:

 

Մի խոսքով, բանը բանից անցավ ու այս անկոչ հյուրի մասին սկսեցին խոսել, թե սա կարող է մշակույթի նախարար դառնալ: Չդարձավ: Բայց, ինչպես տեսնում ենք, Կարգին Հայկոյից գլուխ ազատելն այնքան էլ հեշտ բան չէ:

 

Այսօր ֆոտոլրագրող Շամշյանն իր կայքում մի ռեպորտաժ է տեղադրել: Մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Պարզ է, որ նման բարդ իրավիճակներում անմիջապես գալիս են ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ և հոգեբաններ, որոնք բանակցում են ինքնասպանության փորձ կատարողի հետ: Բայց ահա կատարվում է ամենաանհեթեթ բանը. քաղաքացու հետ բանակցություններ է վարում դերասան Հայկ Մարությանը: Ի՞նչ գործ ունի նա կամրջի վրա, որտեղի՞ց հայտնվեց, ո՞վ է թույլ տվել նման ինքնագործունեություն մի վայրում, որտեղ մարդու կյանքը մազից է կախված: Չլինի՞ Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Կարգին Հայկոն հիմա էլ տառապում է հերոս լինելու բարդույթով և կրկին նետվել է այնտեղ, որտեղ լինելու իրավունք չունի:

 

Սա արդեն անհամություն է դառնում:







Դիտումների քանակ 52107


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Հուլիսի 31, 2018


Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշեցին, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, այդ ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018


Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղա...

Կլոունադա 4 թեկնածուով

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018


Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Սպանություն ինքնասպանությունից առաջ

Սպանություն ինքնասպանությունից առաջ

Հունիսի 5, 2017


Ինքնասպանությունների թիվը երկրում կտրուկ աճել է: Գրեթե օր չկա, որ չլսենք նման ողբերգության մասին: Մասնագետներն ու հոգեբանները փ...

Սպանություն, որը կազմակերպեց Միրզախանյանը

Սպանություն, որը կազմակերպեց Միրզախանյանը

Հուլիսի 6, 2016


Հուլիսի 4-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Երևանում: Անդրանիկի փողոցի 89 շենքի 21-ամյա բնակիչ Ջուլիետա Կարապետյանն ինքնասպան էր ...

Ինքնահրկիզված իրականություն

Ինքնահրկիզված իրականություն

Մարտի 7, 2016
1

Նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ էր եղել: 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման մի...

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

ՀՀ բանկերը հեռացնում են ՀՀ քաղաքացիներին կյանքից

Հոկտեմբերի 14, 2015


Կոտայքի մարզի Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան տղամարդու կախված դի է հայտնաբերվել, հաղոր...

Ամեն մեկը թռնելու իր ձևն ունի

Ամեն մեկը թռնելու իր ձևն ունի

Մայիսի 30, 2015


Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայում արտակարգ իրավիճակ էր: Վերգետնյա անցումի վրա գտնվող գովազդային վահանակի վրա նստել էր մի քաղա...

Հովհաննես Մանուկյանին Կիևյան կամրջի վրա չեն տեսել

Հովհաննես Մանուկյանին Կիևյան կամրջի վրա չեն տեսել

Ապրիլի 29, 2015


Կիևյան կամրջի ճաղերի վրա կանգնած հերթական ինքնասպանը ներքև նետվելուց առաջ ամենաքիչը մտածում է Հայաստանի արդարադատության նախարար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ