Ազգային խայտառակություն

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018
Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Օսկան Քոչարյան

 

Շուտով նրանք կվերածվեն բորդելների, կեցցե՜ հեղափոխությունը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հերքվեր այն մտավախութունը, որ նա երկրի կառավարումը հանձնել է անփորձ, անլուրջ ջահելներին: Բայց առայժմ Նիկոլի ցանկությունները չեն արդարանում: Եվ հետագայում նույնպես դրանք հազիվ թե իրականություն դառնան, որովհետև կա պատկերացումների անհամապատասխանություն և կադրերի ընտրության չհիմնավորված սուբյեկտիվիզմ:

 

Այս անհանգստություններն արդեն գտնում են իրենց ապացույցը, և դրանց շարքում Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանը շատ բնորոշ օրինակ է: Տիկին Հրանուշի փոխարինողը, ինչպես վկայում են տեղի աշխատակիցները, նոր բարքեր է ներմուծել նախարարություն: Հիմա նախարարի աշխատասենյակը ոչ թե գործ անելու վայր է, այլ փաբ կամ գիշերային ակումբ, որտեղ հավաքվում են Մխիթարի ընկերները, զվարճանում են, սնվում, մի-մի բաժակ բան խմում, իսկ հետո արդեն կարելի է նաև սելֆիներ անել և տեղադրել համացանցում` մյուսներին ցույց տալու համար, թե ինչ լավ լռվելու տեղ է նախարարի սենյակը, և ինչ լավ բան է օդից ընկած իշխանությունը:

 

Առայժմ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել այդ ցերեկույթներին: Իսկ ընդունարանում նախարարին ժամերով սպասող այցելուներն էլ դեռ չեն յուրացրել հեղափոխական ժամանակների հմայքը: Բայց սա, կարծում ենք, ժամանակի խնդիր է: Հետզհետե անսովորը կդառնա սովորական, և խրախուսելի օրինակը լայն տարածում կգտնի նաև մյուս գերատեսչություններում:

 

Դե ինչ, երիտասարդներ Նիկոլի, այսինքն` ամենայն հայոց ու միակ ժողովրդական, զվարճացեք մինչև 2019-ի մայիսի 9-ը, ժամանակը գնում է, բայց այնպես մի արեք, որ հայ ժողովուրդը ձեզնից հետո տասնամյակներ շարունակ զզվի «երիտասարդ» կամ «ջահել» բառերից:

 







Դիտումների քանակ 102198


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Տես, հանկարծ թափառս չառնես

Տես, հանկարծ թափառս չառնես

Հունիսի 13, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կրակն է ընկել ինքն իր ձեռքը: Կրակն է ընկել այն իմաստով, որ երիտասարդն ուզում է ինչ-որ բ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայիսի 26, 2018


Մայրաքաղաքի փողոցներում երթևեկողները անպայման տեսած կլինեն խոշոր գովազդային պաստառները, որոնք կոչ են անում աջակցել Արցախին: Եվ ...

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Ով հանգստանա` ով հարստանա

Ով հանգստանա` ով հարստանա

Հունիսի 30, 2017


Հայաստան երեք միլիոն զբոսաշրջիկ բերելու հոգսը կարծես թե դարձյալ մնաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուսերին, քանի որ վարչապ...

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

Հունիսի 13, 2017


Վերահսկիչ պալատը որոշել է ծանր հարված հասցնել սփյուռք-Հայաստան կապերին: Այլ կերպ չես բնորոշի այդ կառույցի համարձակությունը, որը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ