Սովորական խայտառակություն

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018
Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակայն սա ընդամենը նախերգանքն է, որը ոչ միայն կարող է հենց այդքանով էլ ավարտվել, այլև վտանգ կա, որ այն առիթ կստեղծի երկրում ծանր ճգնաժամային իրավիճակ հաստատելու համար: Բանն այն է, որ լիակատար իշխանություն ունենալու համար Փաշինյանը դեռ պիտի կարողանա գրավել գլխավոր Բաստիլը` Ազգային ժողովը, որտեղ նրա քաղաքական ուժն այս պահին փոքրամասնություն է:

 

Սա գերազանց հասկանում է մեծամասնությունը` ՀՀԿ-ն, և ոչ մի գնով չի պատրաստվում զիջել դիրքերը, այսինքն` քայլ անել դեպի ինքնաոչնչացում: Իսկ ինքնաոչնչացման նախապայմանը ներկա պահին արտահերթ ընտրություններն են, որի մասին Փաշինյանն արդեն ասել է, թե դրանք այս տարվա ընթացքում կկայանան: Սրա առիթով ՀՀԿ-ն շտապել է արձագանքել: «Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Որ ՀՀԿ-ն կդիմադրի, սրանում կասկած չկա: Սակայն խնդիրը սոսկ ընտրություններով չի ավարտվում: Փաշինյանը մի քիչ ավելին է պահանջում, այն է` փոփոխել Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները ցանկանում են հանել ռեյտինգային ընտրակարգը: Միայն թե ցանկանալը դեռ իրագործելը չէ: ՀՀԿ-ն պարիսպ կշարի այդ նախաձեռնության առաջ և կշարունակի պահպանել, այսպես կոչված, քաղաքական դիսբալանսը: Հանրապետականում նաև գերազանց գիտակցում են, որ անցնող ժամանակը կարող է աշխատել իրենց օգտին. օրերի հետ հանրային ալիքը կմարի, ժողովրդի սպասումները նոր կառավարությունից չեն արդարանա, ինչն էլ իր հերթին հարվածի տակ կդնի Փաշինյանի քաղաքական ուժի վարկանիշը:

 

Այս սցենարը լիովին իրագործելի է: Բայց դրա մասին գիտի նաև Նիկոլը: Եվ հետևաբար, վերջինս կգործի այնպես, ինչպես արել է մինչ այս պահը` կրկին կդիմի հանրային ճնշման մեթոդին: Օրինական ճանապարհները կշրջանցվեն, ուժային լուծումները կմղվեն առաջին պլան: Գործի կդրվի նաև անձամբ ինքը` նավաստի Ժելեզնյակը: Մինչև աշուն նա կամ կունենա արտահերթ ընտրություններ կազմակերպելու հնարավորություն, կամ կարձանագրի իր լիակատար ֆիասկոն: Այդ իսկ պատճառով էլ երբ Շարմազանովն ասում է, թե սա պատվերով համերգ չէ, նա սխալվում է: Սա քաղաքական պատվեր է, միայն այն տարբերությամբ, որ այդ համերգում կարևորը լինելու են ոչ թե երգերը, այլ կատարողները: Ձայնային տվյալները դեր չեն խաղա, ընդունակությունները կարևոր չեն: Կարևորը բեմի վրա հայտնվելն է:







Դիտումների քանակ 30216


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Հունիսի 19, 2018


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և ...

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Հունիսի 19, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմ...

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Հունիսի 18, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր կամ ուղիղ եթեր է դուրս գալիս, կամ գրառումներ է կատարում սոցիալական ցանցում: Սա էլ նրա...

Սիրատոչոր ռևերանսներ

Սիրատոչոր ռևերանսներ

Հունիսի 18, 2018


Երբ Ստեփանակերտում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, այդ հա...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Հունիսի 14, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Դասալիքները խրախուսվում են

Դասալիքները խրախուսվում են

Հունիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները մեկը մյուսից ունիկալ են: Բայց երեկ նա ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակեց Վաղի...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Նիկոլը փայտիկ է

Նիկոլը փայտիկ է

Հունիսի 7, 2018


Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ քննարկումն այնքան աղմկոտ ու բազմաձայն էր, որ որոշ դրվագներ պարզապես կուլ գնաց...

Միքայել Պողոսյանի «երազը»

Միքայել Պողոսյանի «երազը»

Հունիսի 4, 2018


Հայաստանի «մշակույթի գործիչները» երբեք չեն փայլել իրենց որակով: Մեր որակյալ «ապրանքը» արտահանվել է արտասահման Հայաստանի անկախու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ