Սովորական խայտառակություն

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018
Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքանն էլ բավական էր, որ նա հասցներ աչքի ընկնել ոչ այնքան բարենպաստ լույսի ներքո: Սա, բնականաբար, մեղմ ձևակերպումն է: Իսկ ընդհանրապես, մի քանի օրերը թույլ տվեցին մամուլին այնքան կեղտ հանել ջրի երես, որ երիտասարդ ու իր գործից անտեղյալ Մխիթարը հայտնվեց շատ անհարմար կացության մեջ:

 

Սա, ինչ խոսք, վատ էր ոչ միայն նորանշանակ նախարարի համար: Սա վատ էր նաև կառավարության ղեկավարի համար, ով փաստացի անհաջող ու սխալ ընտրություն է կատարել և հիմա կրակն է ընկել իր ձախողման ձեռքը: Ստիպված էին, ինչպես ասում են, «կռուտիտ լինել»: Եվ այդ բարդ գործը հանձնարարվել է հենց Մխիթար Հայրապետյանին: Այսինքն, նրան ասել են` ոնց եփել ես այս ճաշը, այնպես էլ ինքդ կեր: Ու Մխիթարն էլ գդալը ձեռքն է առել:

 

Սփյուռքի նախարարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում իր վերաբերյալ արված հրապարակումներին: Նախարարը նշել է, որ իր դեմ արշավ է ընթանում, և դա քաղաքական պատվեր է: «Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սևացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրև ինչպիսի վատ նախարար ու մենեջեր եմ ես, խոսվում է նաև բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու, ինչպես նաև նախարարությունում իմ անգործության մասին, անդրադարձ է կատարվում նաև նախկինում մի տուրիստական կազմակերպությունում իմ կատարած աշխատանքին` այն պնդմամբ, թե ես այնքան վատ եմ աշխատել, որ ինձ այնտեղից հեռացրել են և այլն, և այլն»,- գրել է Մխիթարը, իսկ հետո հավելել. «Աներկբա է, որ սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր»:

 

Մխիթար Հայրապետյանը վերստին հիմար վիճակում է հայտնվում: Նախ, ինքն այնքան չկա, որ իր դեմ ինչ-որ մեկը կազմակերպված պայքար ծավալի, հետո Սփյուռքի նախարարությունն այն կառույցը չէ, որի համար քաղաքական դավադրություն նախաձեռնեն և, վերջապես, առողջ քննադատություն և հիմնավորված դիտողություններ լսող մարդու համար հեշտ է դրանք պատվեր որակել, եթե նա ընդունակ չէ տեսնել, գիտակցել ու ընդունել իր սխալները: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ անչափահաս Մխիթարն այսուհետ ևս պատրաստվում է շատ վատ պարել և միշտ պատճառաբանել, թե հատկապես ինչն է իրեն խանգարում լավ պարելու համար:







Դիտումների քանակ 140032


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Մի դոմիկ էլ նախարարին կտաք

Մի դոմիկ էլ նախարարին կտաք

Հուլիսի 2, 2018


Սփյուռքի մանկահասակ նախարար Մխիթար Հայրապետյանը նորից ու նորից իր քաշից մեծ գործեր է բռնել և ծիծաղի առարկա է դարձել համացանցի օ...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Տես, հանկարծ թափառս չառնես

Տես, հանկարծ թափառս չառնես

Հունիսի 13, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կրակն է ընկել ինքն իր ձեռքը: Կրակն է ընկել այն իմաստով, որ երիտասարդն ուզում է ինչ-որ բ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայիսի 26, 2018


Մայրաքաղաքի փողոցներում երթևեկողները անպայման տեսած կլինեն խոշոր գովազդային պաստառները, որոնք կոչ են անում աջակցել Արցախին: Եվ ...

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ