Ազգային խայտառակություն

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018
800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Ջհանգիր Լֆիկյան

 

Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրավիճակին միջամտել ցանկացավ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա գնաց Գյումրի, ռեկտոր Սահակ Մինասյանից պահանջեց վայր դնել իր լիազորությունները և հաղթանակած վերադարձավ Երևան, թե` տեսեք, տեսեք, ինչ տղա եմ, մի հարվածով լուծեցի այդ բարդ հանգույցը: Բայց մենք արդեն գիտենք, թե նորաթուխ նախարարն ինչպես է հարցեր լուծում` իր թիկունքում թողնելով բազում հարցականներ, մերկապարանոց մեղադրանքներ, կիսատ-պռատ աուդիտներ և սարի չափ անտեղյակություն: Նույնն էլ կատարվեց ՇՊՀ-ի պարագայում, քանի որ նա գնաց, իսկ խնդիրներն ու լարվածությունը մնացին:

 

Բայց գուցե նախարարը չի՞ էլ ցանկացել ավելի խորը դիտել, քանի որ խորքում առկա մանրամասները կփչացնեին հեղափոխականորեն տրամադրված բուհի ողջ թարմաշունչ տրամադրությունը: Մինչդեռ այնտեղ դիտելու արժանի փաստեր իսկապես կային: Պետք էր ընդամենը ետ գնալ մի 7 տարվա կտրվածքով, հասնել այն օրերին, երբ մանկավարժական ինստիտուտը ղեկավարում էր Վարդևան Գրիգորյանը, որն այժմ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, և այդ դեպքում բազում հետաքրքիր բացահայտումներ կարվեին:

 

Օրինակ, պարզ կդառնար, թե բուհում իրականում երբ և ում կողմից են կատարվել բյուջեի փոշիացման և սխալ վարչարարության աննախադեպ քայլերը: Բարեբախտաբար, այդ ամենն ունի նաև իր փաստական ապացույցը և մի փոքրիկ հետևողակնություն դրսևորելու պարագայում կարելի էր հեշտությամբ բացահայտել, որ ձեռքին հայտնված փաստաթղթի վկայությամբ բուհում կատարվել են ֆինանսակայն մեքենայություններ ուսանողների վարձավճարների հավաքագրման գործընթացներում, և արդյունքում միլիոնավոր դրամներ հոսել են անհայտ ուղղություններով, թեև հաշվարկային ցուցանիշներով ու վարձավճարի ֆիքսված չափի պարագայում դրանք պիտի հստակ արտահայտություններ ունենային` առանց մեկ լումա տարբերության:

 

Ըստ շատ մոտավոր հաշվարկների, խոսքը շուրջ 800 միլիոնի մասին է: Ունենալ այսպիսի ահռելի պակասորդ, չտեսնել դա, իսկ փոխարենը կոռուպցիայի համար մեղադրել Վարդևան Գրիգորյանից հետո եկողներին սոսկ այն բանի համար, որ Վարդևանն այսօր հեղափոխական ուժերի ներկայացուցիչն է, իսկ նրան հաջորդածը ներկայացնում է «հանցավոր» ռեժիմը, սա առնվազն դեմագոգիա է և նույնքան վտանգավոր դեմագոգիա, որքան 800 միլիոնի գողությունը: Ահա թե ինչու ԿԳ նախարարը իր հրաշալի տեսողությամբ հանդերձ չնկատեց այդ միլիոնները, թեև ամեն Աստծու օր համացանցում հպարտանում է մի քանի կոպեկների չարաշահումներ բացահայտելու իր բացառիկ ընդունակությամբ: Բժիշկներն այդ երևույթին անվանում են հեռատեսություն և կարճատեսություն: Քաղաքական իրավիճակներում սրանց բոլորովին այլ անուն են ձեռք բերում:

 

Ինչևէ, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն այլևս չկա: Կան Վարդևան Գրիգորյանը, նրա «հեղափախական» թիմը, նրա ազնվությունը: Կա նաև 800 միլիոնի անհետացումը: Տեսնես նոր հեղափախական ռեժիմն ինչպե՞ս կմեկնաբանի դա:







Դիտումների քանակ 102191


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018


ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հար...

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհ...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ