Սովորական խայտառակություն

Օրիորդ Մակունցը «զալը չէր լցրել»

Մայիսի 25, 2018
Օրիորդ Մակունցը «զալը չէր լցրել»

Այսօր կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի ներկայացուցիչների հետ: Մշակույթ բառն այստեղ մենք գործածենք պայմանական իմաստով, քանի որ դեռ հարց է, թե դահլիճում հավաքվածներից քանիսն էին իսկապես մշակույթ ներկայացնում, կամ հրավիրողներն ինչ են հասկանում մշակույթ ասելիս: Սակայն հիմա կուզեինք անդրադառնալ ոչ թե բուն հանդիպմանը, այլ դրա նախաձեռնման ու կազմակերպման խնդրին, քանի որ այս մեկն իրոք որ «հեղափոխական» քայլ էր:

 

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը գրել էր. «Այսօր` ժամը 14.15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու մշակույթի գործիչների հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»: Այսինքն, հանդիպման մասին տեղեկացվել էր ոչ թե նախապես, այլ բուն հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Իսկ հետո օրիորդ նախարարը հավելել էր, թե հանդիպման մասին նախապես իրազեկել է գործիչներից շատերին՝ անձամբ հեռախոսազանգեր կատարելով, սակայն չի բացառվում, որ որոշ արվեստագետներ կարող են հավուր պատշաճի իրազեկված չլինել: «Առաջարկում եմ այս տեղեկատվությունը փոխանցել մշակութային կառույցների ղեկավարներին, արվեստագետներին՝ ապահովելու համար նրանց տեղեկացվածությունը և ցանկության ու հնարավորության դեպքում՝ ներկայությունը հանդիպմանը»,-գրել էր նա:

 

Կազմակերպչական այս գլուխգործոց քայլը, հավանաբար, դեռ իր նմանը չի ունեցել: Իրար ձեն տալով, «էստի համեցեք» անելով, տնայնագործական եղանակներով մարդ են հավաքում, «զալ են լցնում» կառավարության ղեկավարի հետ իբրև թե լուրջ հանդիպման համար, այդ պատճառով էլ դահլիճում նրանք էին, որոնք միշտ ներկա են եղել բոլոր ժամանակների իշխանավորների հետ հանդիպումներին` ունենալով մեկ գլխավոր նպատակ` երևալ, քծնել ու ինչ-որ բան խնդրել: Կնշանակի` ինչպես Փաշինյանին, այնպես էլ Մակունցին այդ «զալն» անհրաժեշտ էր սոսկ պոպուլիստական հակումներին հագուրդ տալու համար, այլապես դժվար է պատկերացնել, որ նախարարություն համարվող մի մեծ կառույց միջոցառում է նախաձեռնում և բավարարվում ընդամենը նախարարի անձնական զանգերով, քանի որ այդ նպատակների համար ուրիշ մարդ չկար, ինչպես որ դժվար է հավատալ, թե վաղն էլ կառավարության նիստերին են գործադիրի ներկայացուցիչներին նույն կերպ հրավիրելու` իրար փոխանցեք, իմացաք` իմացաք, չիմացաք, ուրեմն` մնաց մյուս անգամ:

 







Դիտումների քանակ 39785


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աներձագը վրեժ է լուծում

Աներձագը վրեժ է լուծում

Մայիսի 24, 2018


Խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր, վարչապետ Փաշինյանի աներորդի Հր...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Մայիսի 17, 2018


Ո՞նց բացատրենք սրան, որ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել իսկապես մեծ մարդկանց ասածը, ասենք՝ Կանտի, Հեգելի, բայց ոչ երբեք սրա նմա...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

Մայիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանը մշակույթի նախարար էլ ունեցավ, անունը` Լիլիթ Մակունց: Սրան պեղեցին Արմենչիկ Դարբինյանի համալսարանից: Կրթությամբ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ