Ազգային խայտառակություն

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018
Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Քոչար Օսկանյան

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, մատուցեց իր առաջին «ձեռքբերումը»: ԱԱԾ-ի աշխատակիցները գրոհել էին «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր, որին հաջորդեցին ձերբակալություններ, հարցաքննումներ, մեծ-մեծ յուրացումների մասին խոսակցություններ: Անմիջապես լուր տարածվեց այն մասին, որ հիշյալ ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, այն նույն Հարությունյանը, որին աշխատանքից ազատեցին օրերս ու միանգամից վերածեցին կասկածյալի: Հիմա հասկանանք, թե իրականում խոսքն ինչի մասին է, որովհետև կա կերակուր ԶԼՄ-ների համար, ինչն արագ մարսվելու հատկանիշ ունի, և կա կերակուր սթափ դատողների ու իրերն իրենց անունով կոչողների համար, որը, ցավոք, այսօր դժվարամարս է:

 

Ինչպես հայտնի է, «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով: Ասել, թե այդ կառույցի հարկի տակ իրագործվել է դարի մեծագույն հանցագործություններից մեկը, միլիոնավոր դոլարների չարաշահումներ ու օֆշորային մեքենայություններ են եղել, մի քիչ դետեկտիվ կինո պիտի հիշեցնի, իսկ առավելապես պիտի նմանվի ապաշնորհ ռեժիսորի բեմադրած վատ ներկայացման, որովհետև եթե այնտեղ այս պահին ինչ-որ բան կատարվում է, ապա դրա անունն այլ բան չէ, քան հաշվեհարդար ու վենդետա, այն նույն վենդետան, որի հնարավորությունը սկզբնապես բացառում էր սեր ու համերաշխություն խոստացող նոր վարչապետը:

 

Բայց խնդիրը միայն բարոյականության հարթության վրա չէ, այլ առաջին հերթին իրավական: Նախ պետք է նշել, որ հիշյալ ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ ԱԱԾ խողովակներով տարածված տեղեկատվությունը բոլորին, այդ թվում` ՀՀ ԱԱԾ-ին ու նույն ԶԼՄ-ներին հայտնի է եղել դեռևս 2017 թվականից, երբ նույնաբովանդակ տեղեկությունները հրապարակվել են ինչպես նույն ԶԼՄ-ների կողմից, այնպես էլ ընկերության գործունեության բնույթի վերաբերյալ մանրամասն նկարագրությունն են ներկայացրել ՀՀ ՊԵԿ ղեկավարները: Եվ ուրեմն, կարիք չկա այսօրվա գործողությունները հրամցնել իբրև նորագույն բացահայտում, ինչը հնարավոր դարձավ միայն ազատատենչ և օրինապահ ուժերի իշխանության գալու պայմաններում:

 

Իսկ այն, որ հիմա ԱԱԾ-ն ամենի բացահայտումների շղթան է քանդում, ապա դա այլ բան չէ, քան քաղաքական պայմանավորվածությունների խախտման արդյունք և դրա հետ մեկտեղ անհայտ ծագման ինչ-որ մասնավոր կազմակերպության կողմից տրված նախնական հաշվարկի հիման վրա ձեռնարկված միջոցառում, որտեղ ամեն քայլափոխի այնքան իրավունքներ են ոտնահարվում, որ շատ ազնիվ կլիներ, եթե դրան միջամտեր Մարդու իրավունքների պաշտպանը թեկուզ այն պարզ պատճառով, որ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարությունները ոչ միայն չեն հերքվում, այլև հաստատվում են իրավապահ մարմնի կողմից, ազատությունից փաստացի զրկված անձանց չի թույլատրվում կապ հաստատել հարազատների հետ, իրավապահ մարմնին անհրաժեշտ ցուցմունքների դիմաց անձանց խոստանում են կասկածյալի կարգավիճակի փոփոխում վկայի կարգավիճակով, իսկ երբ անձն օգտվում է իր իրավունքից և հրաժարվում է ցուցմունք տալուց, վերջինս ուղղակի ձերբակալվում է, տեղի է ունենում փաստացի արգելանքի վերցնելու ժամկետների աղավաղում և այլն:

 

Սրանք ընդամենը առանձին դրվագներն են այն մեծ ներկապնակի, երբ իրավապահ մարմինները զբաղվում են բարձր ղեկավարության հնչեցրած ամբոխահաճո հայտարարությունների արդարացմամբ ու հիմնավորմամբ` հրաշալի իմանալով, որ ապօրինի գործողություններ են իրականացնում 2017 թվականից հարկային դաշտի կանոնակարգմանն ու բազմաթիվ տարիներ դժգոհությունների առիթ դարձած խնդրի լուծմանն ուղղված կազմակերպության գործունեության դեմ: Իսկ որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն իր ստեղծման օրից հենց այդ նպատակին է ծառայեցվել` շուկայից դուրս մղելով կասկածելի ծագմամբ կարգոներին և ապահովելով լուրջ բյուջետային մուտքեր, այդ մասին այսօր հիշելը նպատակահարմար չէ և չի բխում նրանց շահերից:

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին դեպքը չէ, երբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեծ-մեծ սպառնալիքներ է հնչեցրել, խոստումներ է տվել, սակայն հաշված օրեր անց այդ փուչիկը պայթել է բոլորի աչքի առաջ: Այս պատմությունը նույնպես սպառնում է դասվել դրանց շարքին: Վատը միայն այն է, որ մինչ կբացահայտվեն ճշմարտությունն ու իրականությունը, շատ արյուն կպղտորվի և շատ մարդիկ կվարկաբեկվեն հանիրավի:

 







Դիտումների քանակ 131923


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Պատին են դեմ տվել

Պատին են դեմ տվել

Հուլիսի 20, 2018


Հայաստանյան ֆուտբոլային ակումբները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս հայտարարությամբ, որոնց հիմնական իմաստն այն է, որ եթե ֆուտբ...

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Հուլիսի 17, 2018


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր չարդարացրեց մարդկանց սպասելիքները` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Բայց կ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018


Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ ...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ