Ազգային խայտառակություն

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայիսի 26, 2018
Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայրաքաղաքի փողոցներում երթևեկողները անպայման տեսած կլինեն խոշոր գովազդային պաստառները, որոնք կոչ են անում աջակցել Արցախին: Եվ ահա այսօր պարզվել է, որ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից իր իսկ ղեկավարած նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացվել: Նման մոտեցումն առաջին իսկ հայացքից արդեն տարօրինակ պիտի նկատվեր: Բայց երիտասարդ նախարար Մխիթարը սրա մասին իր պատասխանն ունի. «Մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է նա:

 

Այն, որ պաստառի տոնը կախված է այն բանից, թե ինչ շեշտադրությամբ դա կընթերցես, սա միանշանակ է: Պարզ հարցադրման մեջ սպառնալիք ու կոպտություն նկատող նախարարը, եթե այդքան նրբանկատ է, պիտի նաև նկատած լիներ, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հեղափոխության համակիրների ու աջակիցների կողմից համացանցում, քաղաքի տարբեր հատվածներում, ավտոմեքենաների վրա շատ ավելի կոշտ, վիրավորական, ահաբեկիչ, հաշվեհարդար խոստացող բովանդակությամբ գրառումներ ու պաստառներ են փակցվել, սակայն Մխիթար Հայրապետյանին դրանք կարծես այնքան էլ չեն մտահոգել ու գուցե նրա ականջի համար նույնիսկ բավականին հաճելի հնչեղություն են ունեցել: Իսկ ահա Արցախին աջակցելու խնդրում նա դարձել է մի տեսակ նյարդային ու շտապել է պաստառները ցած բերել և ոչնչացնել:


Այսպիսի պահվածքի համար կա երկու մոտեցում: Մի դեպքում՝ նոր նախարարը ցանկություն ունի ոչնչացնել այն ամենը, ինչն արվել է իր նախորդի կողմից, մյուս դեպքում էլ՝ շատ հետաքրքիր կլիներ, եթե պոկված պաստառների փոխարեն ամրացվեր մեկ ուրիշը, որը կպատկերեր ՀՀ կառավարության նոր կազմը, իսկ ներքևում խոշոր տառերով գրված կլիներ. «Իսկ դուք ի՞նչ եք արել պաստառ հանելուց բացի»:







Դիտումների քանակ 210989


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Տես, հանկարծ թափառս չառնես

Տես, հանկարծ թափառս չառնես

Հունիսի 13, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կրակն է ընկել ինքն իր ձեռքը: Կրակն է ընկել այն իմաստով, որ երիտասարդն ուզում է ինչ-որ բ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ