Սովորական խայտառակություն

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018
Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ Սիմոնյանի անձն ու գործունեությունը հրաշալի հայտնի է յուրաքանչյուրին: Նրան վաղուց էր պետք հեռացնել այդ պաշտոնից: Սակայն այժմ, երբ թվում է, թե սովորողների պահանջներն առավել քան արդարացի են, ի հայտ են գալիս երևույթներ, որոնք դատապարտելի են բոլոր դեպքերի համար, անկախ այն բանից, թե հանուն ինչի է դա արվում:

 

Այսօր ֆեյսբուքում մի գրառում էր կատարել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը: Վերջինս մասնավորապես գրել էր. «Արամ Սիմոնյանի հեռացումը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ նրա պաշտոնավարումն ու համալսարանի բնականոն գործունեությունն այլևս անհամատեղելի են: Հեղափոխություն իրականացրած ուսանողությունն այլևս չի կարող հանդուրժել հին ռեժիմի դրածոյին, որն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում հավատարմորեն ծառայել է հենց այդ նույն ռեժիմին»:


Այնուհետև հաջորդում էր ընդարձակ մի տեքստ, որտեղ թվարկվում էին ռեկտորի հին ու նոր մեղքերը, վկայակոչվում այն փաստերը, որոնց արդյունքում ԵՊՀ-ն նահանջ է ապրել: Այս բոլորը հասկանալի է: Անհասկանալին հետևյալն է. ի՞նչ կապ ունի փոխվարչապետի խոսնակը ուսանողների ինքնաբուխ ակցիայի հետ: Ի դեպ, սա պետք է ընկալել հենց Արարատ Միրզոյանի տեսակետ, քանի որ խոսնակները սովորաբար արտահայտում են իրենց վերադասի կարծիքը: Եվ հիմա ստացվում է այնպես, որ երկրի փոխվարչապետը դրդում է ուսանողներին ոտքի կանգնել իրենց ռեկտորի դեմ, այլ կերպ ասած` ուղղորդում է նրանց:


Սա պետություն է: Պետությունն ունի իր գործիքները հանցագործության, կոռուպցիայի, հոռի բարքերի, տգեղ երևույթների դեմ պայքարելու համար: Եթե մարդը մեղավոր է, նախ պիտի օրինական ճանապարհով ապացուցվի նրա մեղքը, հետո միայն կիրառման դրվի պատժիչ գործիքը: Արարատ Միրզոյանն այդ բոլորից կարծես թե անտեղյակ է կամ էլ չի գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունը: Եվ նա երիտասարդներին սադրում է` գնալ ու պահանջել Արամ Սիմոնյանի հրաժարականը: Հիմա ի՞նչ, մեր երկրում այսուհետ կադրային վերադասավորումները միայն ճնշման մեթոդներո՞վ են իրագործվելու:







Դիտումների քանակ 34336


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Մայիսի 30, 2018


Հանճարեղ ռուս բժիշկ-գիտնական Պիրոգովն ասել է. «Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մայիսի 21, 2018


Մինչ հասարակության մի ստվար զանգված դեռևս լրջորեն մտահոգված է, թե որքանով է խելամիտ երկրի գործադիր մարմինն ու իշխանական առանձին...

Իրո՞ք այսքան հստակ է

Իրո՞ք այսքան հստակ է

Մայիսի 15, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր Տիգրա...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018


Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկր...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ապրիլի 26, 2018


Այսօր Հանրապետության հրապարակում շատերի պես ելույթ ունեցավ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա խոսեց այն մասին, որ այս օրերին Հայաս...

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ