Ազգային խայտառակություն

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018
Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Ջհանգիր Լֆիկյան

 

Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարներից՝ Դավիթ զուգարանագետի խայտառակ կերպարին: Հոդվածները հրապարակվել էին մինչև Նիկոլի հեղափոխությունը: Այդ ժամանակահատվածում զուգարանագետ Դավիթը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո զբաղվում էր բացառապես ԵՊՀ զուգարաններով ու զուգարանային ատրիբուտներով: Հետո եղավ հեղափոխությունը: Դավիթը հեղափոխական դարձավ, սկսեց փողոցներ փակել: Տեղեկատվության մեր աղբյուրները պնդում են, որ հեղափոխական և հետհեղափոխական զուգարանագետ Դավիթը չի փոխել նախասիրությունները: Օրինակ, երբ հեղափոխության ընթացքում՝ հասարակական կարգ խախտելու համար, նրան փորձում էին վարչական պատասխանատվության ենթարկել, նա թաքնվում էր ԵՊՀ զուգարաններից մեկում: Սակայն, ինչպես հասկանում եք, զուգարանում թաքնվելը չի ազատում պատասխանատվությունից, այսինքն՝ Դավթին թիրախավորած իրավապահները կարող էին մտնել զուգարան և հայտնաբերել նրան: Բանը դրան չէր հասնում, և, հետևաբար, ՀՀ բյուջեն չէր համալրվում հերթական վարչական տուգանքով միայն այն պատճառով, որ զուգարանագետ Դավիթը թաքնվում էր կանանց զուգարաններում: Դե, մեր իրավապահներն էլ, ավանդապահ պահվածք դրսևորելով, չէին ստուգում կանանց զուգարանները, ինչից էլ Դավիթն օգտվում էր: Արդյունքում՝ մեծ հաշվով, տուժել է Հայաստանը: Դավիթն էլ խորացրել է զուգարանագիտության մասին իր գիտելիքները, և վստահաբար կարելի է պնդել, որ հեղափոխական Դավիթ զուգարանագետը հեղափոխության ընթացքում, զուգարանագիտության ոլորտում, ձեռք բերեց մենաշնորհ:


Ինչևէ: Հեղափոխությունն ավարտվեց: Դավիթը, սակայն, շարունակում է հեղափոխական գործունեությունը: Այժմ նա զուգարանագիտության ոլորտում իր կուտակած հսկայական կապիտալը փորձում է վերածել քաղաքական կապիտալի: Նա վաղուց ուրացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Հիմա նա գործում է Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո և կատարում է նրա առաջադրանքները: Առաջադրանքներ կատարելու մեջ որևէ վատ բան չենք տեսնում: Միշտ եղել են հանձնարարողներ և հանձնակատարներ: Այս պարագայում խնդիրն այլ է: Ուրեմն, զուգարանագետ Դավթի հանձնարարությունն է՝ աշխատանքից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այստեղ կարելի է, թերևս, տարակուսել: Մեր կարծիքով, Հայաստանն առայժմ պետություն է, ինչը նշանակում է, որ այն պետք է ունենա անձին աշխատանքից հեռացնելու հազար ու մի լծակներ: Համենայնդեպս, նորմալ երկրներում եթե ինչ-որ պաշտոնյա թերացել է աշխատանք իրականացնելիս, կամ էլ նրա գործունեությունը ռիսկային է, ապա պետությունն օգտագործում է իրավական մեխանիզմներ խնդիրը լուծելու համար: Փաստորեն, Հայաստանում այդպես չէ: ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակըառաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը և ՀՀ վերահսկողության պետական ծառայության պետը առանց որևէ իրավական հիմնավորման, հայտարարում են, որ այսինչ պաշտոնյայի գործունեությունը ռիսկային է, որից անմիջապես հետո հայտնվում են դավիթզուգարանագետները և սկսվում է պաշտոնյային «մերժելու օպերացիան»: Այս ամենը միայն մեկ բան կարող է նշանակել՝ այսօրվա Հայաստանը չունի արհեստավարժ և պետական մտածելակերպով օժտված կադրեր, ինչն ինքնաբերաբար ծնում է բազմապիսի շարիկովների, զուգարանագետների և այլն: Բայց մենք շեղվեցինք:


Զուգարանագետ Դավիթն ասում է, որ ԵՊՀ ղեկավարը թանկանոց աթոռների վրա է նստում, 1.000.000 դրամի ծաղիկ է գնում, իսկ համալսարանի անվտանգությունն ապահովում է Գալուստ Սահակյանի որդուն պատկանող ընկերությունը: Լավ, ասենք թե այդպես է: Ի՞նչ է խանգարում այսօրվա Հայաստանը ներկայացնող զուգարանագիտության գիգանտին խնդրել իր պետական պաշտոնյա հովանավորներին, որպեսզի նրանք բացահայտեն ապօրինությունները, և եթե դրանք քրեական տարրեր են պարունակում, քրեական գործ հարուցել: Մեր կարծիքով, այդպես պետք է վարվեն ցանկացած իրավական պետությունում: Մեզ մոտ այդպես չեն վարվում, քանզի պատկերացում չունեն իրավական պետության մասին: Մեզ մոտ պատկերացումներն այլ են: Եվ հենց դա է պատճառը, որ հասարակական կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ վարչապետից հանձնարարական ունի, ՍՊԸ-ներից մեկը զբաղվում է վարորդներին տուգանելով, առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը գոռում է՝ «ռեկտոր, հեռացիր» և այլն: Իսկ զուգարանագետ Դավիթը դրանցից մեկն է: Նա պարկեշտ ծառայել է Կարեն Կարապետյանին, Սորոսին: Այժմ ծառայում է Նիկոլ Փաշինյանին: Նա ստանում է քաղաքական ամենակեղտոտ պատվերները: Այդ իմաստով նա սանիտար է՝ իրական զուգարանագետ:







Դիտումների քանակ 80238


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018


Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկր...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ