Սովորական խայտառակություն

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018
Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները կփոխվեն, իսկ այնուհետև հավելեց, որ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին որոշում չկա։ Այս միտումը` միանձնյա տնօրինել մարզերը, նկատելի էր նաև վարչապետ Փաշինյանի վերջին օրերի ելույթներում: Բայց ահա այսօր վերստին տրամադրությունների կտրուկ փոփոխություն արձանագրվեց: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ մարզպետների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև քննարկումներ են ընթանում: 

 

«Քննարկումներն ընթացքի մեջ են, բովանդակային մասով չեմ կարող անդրադառնալ և քննարկումներն ընթանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- հայտնեց Իվետա Տոնոյանը: Նման շրջադարձը փոքր-ինչ անսպասելի է, սակայն լիովին տրամաբանական: Փաշինյանն այսօր իրեն դեռևս թույլ է զգում և չի տիրապետում լիարժեք իշխանության: Այլ քաղաքական ուժի օժանդակությունը նրան օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Իսկ սա հրաշալի տեսնում և գիտակցում է Ծառուկյանը: Այդ իսկ պատճառով էլ իշխանության վերաբաժանումը փոփոխությունների է ենթարկվում, և որոշակի իրավիճակներում ԲՀԿ-ն առայժմ կարող է պայմաններ թելադրել: Ինչ վերաբերվում է մարզպետների հարցին, կար նախնական ենթադրություն, որ ծառուկյանականները հավակնում են առնվազն 4 աթոռի: Եվ հիմա պարզ է, թե կողմերի առևտուրն ինչ բովանդակություն է ձեռք բերել. «Այսօր դու մեզ կտաս մարզպետի աթոռ, վաղը մենք քեզ ԱԺ-ում կտանք մեր ձայները»: Նման առքուվաճառքը գուցե և փոխշահավետ չէ, բայց մի՞թե Նիկոլն այլ տարբերակ ունի:







Դիտումների քանակ 42377


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Հունիսի 19, 2018


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և ...

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Հունիսի 19, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմ...

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Հունիսի 18, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր կամ ուղիղ եթեր է դուրս գալիս, կամ գրառումներ է կատարում սոցիալական ցանցում: Սա էլ նրա...

Սիրատոչոր ռևերանսներ

Սիրատոչոր ռևերանսներ

Հունիսի 18, 2018


Երբ Ստեփանակերտում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, այդ հա...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Հունիսի 14, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Դասալիքները խրախուսվում են

Դասալիքները խրախուսվում են

Հունիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները մեկը մյուսից ունիկալ են: Բայց երեկ նա ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակեց Վաղի...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Նիկոլը փայտիկ է

Նիկոլը փայտիկ է

Հունիսի 7, 2018


Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ քննարկումն այնքան աղմկոտ ու բազմաձայն էր, որ որոշ դրվագներ պարզապես կուլ գնաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ