Տիեզերական խայտառակություն

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Մայիսի 30, 2018
Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Ծառուկ Սարգսյան

 

Հանճարեղ ռուս բժիշկ-գիտնական Պիրոգովն ասել է. «Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը։ Ապագան պատկանում է նախազգուշացնող բժշկությանը»: Հիգիենան գիտություն է, որը զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ: Մենք հաճախ ենք հիվանդանում՝ վարակվելով այն մարդկանցից, ովքեր անտեսում են հիգիենայի հիմնական կանոնները: Արդյունքում շատերն են տուժում:


Երբ 1988թ. ղարաբաղյան շարժման հաղթանակի արդյունքում ՀՀՇ-ն իշխանություն դարձավ, իշխանավորների մեջ հայտնվեցին տարօրինակ արտաքինով և վարքով շատ անձնավորություններ: Դեռևս շատերն են հիշում Խաչիկ Ստամբոլցյանին, որին միաժամանակ նաև ոջլոտ էին անվանում: Այն ժամանակվա իշխանության կազմում կային հարբեցողներ, անբարոյականներ, հակահիգիենիկներ և այլն: Հակահիգիենիկ դեմքեր կային հաջորդ իշխանավորների մեջ: Նրանք ևս այնքան շատ էին, որ անիմաստ է դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալը: Միայն փաստենք, որ նրանք կային և մեծ վնաս էին պատճառում Հայաստանի բնակչության առողջությանը:


Հայաստանի նոր իշխանությունը, թերևս, ամենահակահիգիենիկն է: Այսօր ՀՀ կառավարության հեղափոխական հատվածը, սկսած վարչապետից, գտնվում է ծայրաստիճան հակահիգիենիկ վիճակում: Դրանց մեծ մասը չի սափրվում, չունի գուլպաներ, վերնաշապիկները չեն լվացվում, և այսպես շարունակ: Հեղափոխական կանայք և երիտասարդ աղջիկները տարբերվում են վարսերի գույնով՝ հիմնականում երկնագույն, սիգարետների հաստությամբ և ամենուր պառկելու ընդունակությամբ: Սա, թերևս, նորմալ կլիներ, եթե սրանք գոնե փակվեին իրենց առանձնասենյակներում և ինքնաբավարարվեին: Այդ դեպքում, համենայնդեպս՝ մեզ համար, միևնույն կլինեին թե՛ սրանց ծխած սիգարետների չափսերն ու պարունակությունը, թե՛ սրանցից տարածվող գարշահոտությունը: Սակայն խնդիրն այն է, որ սրանք դեմ են մեկուսացմանը և ցանկություն ունեն մարդամեջ մտնելու:


Ուրեմն, նախորդ հրապարակումներում մենք անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում ՀՀ իշխանությունների կողմից ուղղորդված և անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած ակցիաներին: Գրել էինք նաև, որ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջով համալսարան մուտք գործածների մեջ էին ՀՀ առաջին փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վահան Կոստանյանը և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը: Նրանց արտաքին տեսքն աննկարագրելի էր: Սրանք երկուսն էլ առանց գուլպաների էին, իսկ վերնաշապիկներն ու տաբատներն այնքան կարճ էին ու կեղտոտ, որ մարմնից և շորերից տարածվող գարշահոտությունից կարելի էր խեղդվել: Չենք կարծում, թե հիշատակված պաշտոնյաների նման հագուկապը միայն ԵՊՀ-ի համար է նախատեսված: Այդօրինակ կերպարով սրանք ամենուր են ներկայանում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ՀՀ միջազգային վարկանիշն այդքան ցածր: Բա ո՞վ կուզենա նույն սենյակում գտնվել սրանց հետ: Ի դեպ, խոսքը միայն սրանց մասին չէ: Այսօրվա Հայաստանում պաշտոնյաների հակահիգիենիկ տեսքը համատարած երևույթ է:


Այժմ՝ մի քանի խորհուրդ ՀՀ նորաստեղծ կառավարության ղեկավարին: Մարդու արտաքին տեսքը կարևոր նշանակություն ունի, այն մատնանշում է գործերի ընթացքը, ցույց տալիս հարգանք գործընկերների և այլ քաղաքացիների նկատմամբ: Ավելին, արտաքին տեսքը կարևոր նշանակություն ունի հաստատության մասին կարծիք կազմելու համար, այն կարող է բարեկեցության, հաջողության, նույնիսկ արտադրանքի բարձր որակի ցուցանիշ համարվել: Վահան Կոստանյանին ու Կարպիս Փաշոյանին տեսնելով միանգամից հասկանում ես, որ ապրում ես մի երկրում, որտեղ ոչ միայն բարեկեցություն ու հաջողություն չկա, այլև բացակայում է տարրական հարգանքը քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, ՀՀ պաշտոնյաների այսօրինակ կերպարն ուղղակի սպառնում է հայ ժողովրդի առողջությանը, քանզի սրանք բազմապիսի վարակների տարածող են: Մեր կարծիքով, այս պարագայում շատ անելիք ունի ՀՀ առողջապահության նախարարությունը: Իսկ ամենացավալին այն է, որ սրանց է հանձնված մեր և մեր երեխաների ապագան:


Հետգրություն


Բնականաբար, այս երկու խայտառակ ջահելներն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դրածոներն են: Այսինքն՝ սրանք Միրզոյանի ճաշակով են: Այսինքն` հենց Միրզոյանն է սպառնալիք Հայաստանին: Կարծում ենք, նոր բան չասացինք, գյուտ չարեցինք...







Դիտումների քանակ 111874


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Հուլիսի 26, 2018


Տասը օր մլոլ տալուց հետո այսօր վերջապես ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին ա...

Արարատը` persona non grata

Արարատը` persona non grata

Հուլիսի 25, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Սրանից առաջ խոսակցությ...

Խեղդվողների փրկության գործը

Խեղդվողների փրկության գործը

Հուլիսի 25, 2018


Վերջին շրջանում ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում սուր քննադատություն է հնչում առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյ...

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հուլիսի 16, 2018


Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը, հենց նա, ով օրեր առաջ ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբե...

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հուլիսի 14, 2018


Անմեղսունակությունը հազիվ թե ընդամենը հոգեբանական կատեգորիա է, որովհետև երբ լսում ու տեսնում ես, թե իշխանության եկած մանկահասակ...

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Հուլիսի 13, 2018


Նոր իշխանությունները գալուն պես առաջին հերթին խոսք բացեցին Ընտրական օրենսգրքի մասին: Դա սպասելի քայլ էր: Արտահերթ ընտրություննե...

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Հուլիսի 11, 2018


Մի զարմանմալի տեղեկություն տարածվեց օրերս: Համացանցում գրվեց այն մասին, որ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր ներկայ...

Դասալիքները` մեզ, մնացածը` ձեզ

Դասալիքները` մեզ, մնացածը` ձեզ

Հուլիսի 7, 2018


Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով արդեն մի քանի օր է ընթանում է դիմորդների մրցութային գործը...

Արարատը՝ կառավարության պատշարը

Արարատը՝ կառավարության պատշարը

Հուլիսի 6, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմին: Իր ֆեյսբուքյան էջո...

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Հուլիսի 3, 2018


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գնացել էր մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին և, հա...

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Հունիսի 23, 2018


«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օգտատերերից մեկը շատ անհարմար վիճակի մեջ դրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Ար...

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Հունիսի 22, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար, անչափահաս Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ընդամ...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մայիսի 21, 2018


Մինչ հասարակության մի ստվար զանգված դեռևս լրջորեն մտահոգված է, թե որքանով է խելամիտ երկրի գործադիր մարմինն ու իշխանական առանձին...

Իրո՞ք այսքան հստակ է

Իրո՞ք այսքան հստակ է

Մայիսի 15, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր Տիգրա...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ