Միջազգային խայտառակություն

Արևմուտքը սաստում է Նիկոլին

Մայիսի 30, 2018
Արևմուտքը սաստում է Նիկոլին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան մայիսի 23-ից 25-ը Հայաստանում էին փաստահավաք այցով: Եկել էին` հասկանալու, թե ինչ է կատարվում մեր երկրում, և որքանով է հեղափոխական Փաշինյանը համապատասխանում իրենց չափանիշներին: Հիմա արդեն նրանք ամփոփում են իրենց դիտարկումները` հայտարարելով, թե ակնկալում են երկրում խորը և արագ բարեփոխումներ, որոնք նոր իշխանությունների առաջ դրված են ժողովրդի կողմից:

 

Բայց կարծես թե ամեն բան չէ, որ համազեկուցողներին դուր է եկել նոր Հայաստանում: Նույնիսկ կարելի է ասել` շատ բաներ նրանց ուղղակի դուր չեն եկել: Եվ ընդհանրական բնույթի որոշ ձևակերպումներից հետո նրանք շտապում են թվարկել առավել կարևորները: Այդ շարքում հատկանշական է հատկապես այս մեկը. «Համազեկուցողները վերահաստատել են իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության խոսքի» կապակցությամբ և կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն»։

 

Եվրոպացի դիանագետները մատնացույց են անում հենց այն, ինչը տևական ժամանակ Փաշինյանի թիմի կարևորագույն զենքերից մեկն է` ընդդիմախոսների ու այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Ու եթե Արևմուտքի ճնշման ներքո վերջիններս հրաժարվեն այդ տարանջատիչ գործիքից, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ուրիշ որ գործիքի միջոցով կարող են նույնքան արդյունավետ աշխատել:

 

Մյուս պահանջը, որ հնչեցրել են համազեկուցողները, վերաբերում է արտահերթ ընտրություններին: Այստեղ էլ կարծես թե ամեն ինչ հարթ չի ընթանալու: Փաշինյանին խիստ անհրաժեշտ են այդ ընտրությունները և որքան շուտ, այնքան լավ: Բայց Եվրոպայում այլ կարծիքի են: Նրանք պնդում են, որ Վենետիկի հանձնաժողովի չափանիշներով արտահերթ ընտրություններից առաջ անհրաժեշտ է բավարար ժամանակ տալ քաղաքական ուժերին: «Պետք է պահպանվեն Վենետիկի հանձնաժողովի չափանիշները՝ համաձայն որոնց ընտրություններից առաջ պետք է կայունացվի ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև կարիք կա քաղաքական ուժերին բավարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»։ Ասել է թե Փաշինյանի ցանկությունները քիչ են, կան նախապայմաններ և ցուցումներ, որոնց խախտումը չի խրախուսվում: Եվ հիմա Նիկոլից պահանջվելու է լուրջ ընտրություն կատարել` կամ ընդդիմանալ Արևմուտքին, որպեսզի պահպանի իշխանությունը, կամ զիջել, բայց մտածել, թե այդ դեպքում որն է լինելու իր պահուստային քայլը:

 







Դիտումների քանակ 35961


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016


Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևա...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016


Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես...

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համ...

Խայտառակ հարված Փարիզից

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
1

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանա...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ