Սովորական խայտառակություն

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018
Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ դասի չվերթով։ «Փոխվարչապետը Աստանա գնացել է միայն մեկ հոգով, այսինքն՝ իր հետ ոչ ոք չի եղել։ Այդ առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Այսուհետ բոլոր ուղղություններով պատվիրակությունների կազմը պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ, որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,–հայտնեց նա։

 

Շատ դժվար է հասկանալ, թե Աղաջանյանն ինչ է ասում և ինչու է ասում, որովհետև այլ փաստեր այլ իրավիճակ են ներկայացնում: Այսպես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պետբյուջեից 20 միլիոնից ավելի դրամ է ծախսել՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելու և այնտեղ ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին մասնակցելու համար: 20 միլիոն դրամ այն դեպքում, երբ կարելի էր Դուշանբե մեկնել սովորական մահկանացուի նման՝ ծախսելով ընդամենը մոտ 350 հազար դրամ և տնտեսելով մոտ 19 միլիոն 650 հազար դրամ: Ահա այսպիսի էկոնոմ ռեժիմ և այսպիսի խնայողություն նոր իշխանության առաջին դեմքերի կողմից:

 

Իսկ եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, ապա նորաստեղծ կառավարությունում այնքան էլ հստակ պատկերացում չունեն, թե ինչն ինչպես է պետք անել և դեռ կարծում են, որ եթե կտրես վերին ծայրից, այլ ոչ թե ներքևի ծայրը, ձողը դրանից չի կարճանա: Գործողության և դրանից բխող հետևանքների մասին մշուշոտ ընկալումներն ի վերջո հանգեցնելու են մի վիճակի, երբ արդարության անունից բարձրաձայնողները և այդ արդարությունը սիրողական մակարդակով հաստատողները մի առավոտ կզարթնեն և կտեսնեն, որ բյուջեն դատարկված է, որովհետև մի բան է, ասենք, օլիգարխիային թափ տալը, մեկ այլ բան է այդ օլիգարխի բիզնեսներում ընդգրկված մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, մի բան է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների ներելը, մեկ այլ բան է այդ ներված միլիոնների պակասը երկրի բյուջեում տեսնելը և այսպես շարունակ: Այնպես որ խնայողի ու վատնողի տարբերությունն այս պարագայում այնքան էլ մեծ չի լինելու, եթե չգիտես, եթե եղածն ինչպես օգտագործես:

 







Դիտումների քանակ 55596


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Հունիսի 6, 2018


Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զարմանահրաշ կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Այսօր էլ տեղեկացանք, որ ՀՀ փոխվա...

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Մայիսի 30, 2018


Հանճարեղ ռուս բժիշկ-գիտնական Պիրոգովն ասել է. «Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մայիսի 21, 2018


Մինչ հասարակության մի ստվար զանգված դեռևս լրջորեն մտահոգված է, թե որքանով է խելամիտ երկրի գործադիր մարմինն ու իշխանական առանձին...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Իրո՞ք այսքան հստակ է

Իրո՞ք այսքան հստակ է

Մայիսի 15, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր Տիգրա...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ապրիլի 26, 2018


Այսօր Հանրապետության հրապարակում շատերի պես ելույթ ունեցավ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա խոսեց այն մասին, որ այս օրերին Հայաս...

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ