Սովորական խայտառակություն

Նիկոլի կռիվը հողմաղացների դեմ

Հունիսի 1, 2018
Նիկոլի կռիվը հողմաղացների դեմ

Երկրի ներքին կյանքում հակասությունները գնալով խորանում են և արդեն ձեռք են բերում բացահայտ մարտահրավերների ձևեր: Մինչ Փաշինյանի թիմն ամբողջ ճակատով հարձակման է անցնում և յուրաքանչյուր օր սկսում ու ավարտում է պետական միջոցների յուրացման կամ կոռուպցիոն դրսևորումների զանազան բացահայտումներով, այդ գրոհներից տուժած գործարարները, պաշտոնյաներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին են հակահարված տալիս բոլոր հնարավոր եղանակներով: Եվ սա ոչ միայն բնական է, այլև կանխատեսելի: Ամենքն էլ գերազանց հասկանում են, որ երկրում ծայր է առել մի գործընթաց, որը կոչվում է իշխանության, բիզնեսի, կապիտալի և սեփականության վերաբաժանում: Իսկ թե կողմերից յուրաքանչյուրը դա ինչ փաթեթավորմամբ է ուզում հանրությանը մատուցել, սա արդեն այլ խնդիր է:

 

Օրինակ, տեսնելով, որ մրցակից ճամբարում չեն պատրաստվում արագ ու խուճապահար զինաթափվել և համառ դիմադրություն են ցուցաբերում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրեց. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:

 

Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»:

 

Այս խոսքերը մի դեպքում հաշվեհարդարի բացահայտ սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ, մյուս կողմից էլ սրանք հուսահատված և այլ ելքեր չգտնող մարդու ուժի ցուցադրման վերջին ճիգերն են հիշեցնում, երբ ոչինչ չի մնում հակափաստարկ մատուցելու համար, ու մեջտեղ է գալիս մերկապարանոց մեղադրանքը: Նախ, ո՞վ կարող է վստահաբար պնդել, թե թանկացումներն արհեստածին են: Արդյո՞ք տնտեսության ներկայիս վիճակը չէր ենթադրում, որ շուկայում գնաճ է սպասվելու: Եվ հետո, ի՞նչ ասել է` բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին: Կոնկրետ ո՞ւմ է պետք բոյկոտել, ովքե՞ր են այդ հանցագործները, անուն-ազգանունները հրապարակվա՞ծ են: Էլ չենք խոսում այն մասին, թե այդ ինչպե՞ս պիտի բոյկոտոն: Ո՞րն է դրա եղանակը: Հաց չգնե՞ն, մթերք չգնե՞ն, հագուստ չգնե՞ն:

 

Նիկոլ Փաշինյանի այսօրվա լակոնիկ կոչը նրա դիրքերի թուլության բացահայտ դրսևորումն է: Եթե ժամանակին, երբ Նիկոլը փողոցում էր, նման կոչերն ազդեցություն թողնում էին, ապա հիմա դրանք դարձել են անիմաստ: Եթե կրկին հանրությունը պիտի անի այդ գործը, այդ դեպքում կառավարությունն իր վարչապետով հանդերձ ինչո՞վ է զբաղվելու:







Դիտումների քանակ 84663


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Հունիսի 19, 2018


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և ...

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Հունիսի 19, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմ...

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Հունիսի 18, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր կամ ուղիղ եթեր է դուրս գալիս, կամ գրառումներ է կատարում սոցիալական ցանցում: Սա էլ նրա...

Սիրատոչոր ռևերանսներ

Սիրատոչոր ռևերանսներ

Հունիսի 18, 2018


Երբ Ստեփանակերտում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, այդ հա...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Հունիսի 14, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Դասալիքները խրախուսվում են

Դասալիքները խրախուսվում են

Հունիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները մեկը մյուսից ունիկալ են: Բայց երեկ նա ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակեց Վաղի...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Նիկոլը փայտիկ է

Նիկոլը փայտիկ է

Հունիսի 7, 2018


Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ քննարկումն այնքան աղմկոտ ու բազմաձայն էր, որ որոշ դրվագներ պարզապես կուլ գնաց...

Միքայել Պողոսյանի «երազը»

Միքայել Պողոսյանի «երազը»

Հունիսի 4, 2018


Հայաստանի «մշակույթի գործիչները» երբեք չեն փայլել իրենց որակով: Մեր որակյալ «ապրանքը» արտահանվել է արտասահման Հայաստանի անկախու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ