Սովորական խայտառակություն

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018
Իր կյանքից փախչող նախարարը

Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխել իրենց կենսագրությունները, քանի որ հին կենսագրությամբ լիարժեք բարեփոխիչ ներկայանալն առանձնապես հաջողություն չի ունենա: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները թաքցնելու շատ բան ունեն, բայց դե մախաթը պարկում պահել չես կարող, և խմբագրված տարիները հատիկ-հատիկ ջրի երես են բարձրանալու:

 

Վերցնենք, օրինակ, ամենաերիտասարդ նախարարին` սփյուռքի հարցերը կարգավորող Մխիթար Հայրապետյանին: Եթե ընթերցենք կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրությունը, ապա դա կարող է շատերի նախանձը շարժել: Բայց նախարար Մխիթարը հաստատ անհարմար վիճակում կհայտնվի, եթե նրան հարցնեն, թե ինչու է թեթև ձեռքով իր կյանքից ջնջել այնպիսի մի դրվագ, որ վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերին: Բանն այն է, որ հենց այդ օրերին նա իր ընկերների հետ հիմնադրել էր «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցությունը և նշանակվել էր դրա փոխնախագահը: Նրանք ծրագրել էին, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

 

Հետագայում այս կուսակցությունն արժանացավ այն նույն բախտին, ինչին սովորաբար արժանանում են բոլոր պատեհապաշտների խմբակները: Իսկ հիմա Մխիթար Հայրապետյանը ցանկություն ունի ամեն գնով այդ էջը ջնջել իր կյանքից, քանի որ Փաշինյանին ու նրա համակիրներին հազիվ թե դուր գա նրա ՀՀԿ-ամետ հակումները: Սակայն անցյալից փախչել, անցյալի հետ բոլոր կամուրջներն այրել առայժմ երիտասարդին չի հաջողվում: Նախարար նշանակվելուն պես նա իր խորհրդական կարգեց Վաղարշակ Հակոբյանին: Իսկ Վաղարշակն ուրիշ մարդ չէ, նա հենց այդ չարաբաստիկ կուսակցության նախագահն է: Այնպես որ 2012-ի ստեղծածը կարող է կամաց-կամաց տեղափոխվել sփյուռքի նախարարություն և այնտեղ իր սերմերը նետել: Ի՞նչ իմանաս, թե վաղն ինչեր կարող են պատահել:







Դիտումների քանակ 93084


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Տես, հանկարծ թափառս չառնես

Տես, հանկարծ թափառս չառնես

Հունիսի 13, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կրակն է ընկել ինքն իր ձեռքը: Կրակն է ընկել այն իմաստով, որ երիտասարդն ուզում է ինչ-որ բ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայիսի 26, 2018


Մայրաքաղաքի փողոցներում երթևեկողները անպայման տեսած կլինեն խոշոր գովազդային պաստառները, որոնք կոչ են անում աջակցել Արցախին: Եվ ...

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Ով հանգստանա` ով հարստանա

Ով հանգստանա` ով հարստանա

Հունիսի 30, 2017


Հայաստան երեք միլիոն զբոսաշրջիկ բերելու հոգսը կարծես թե դարձյալ մնաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուսերին, քանի որ վարչապ...

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

Հունիսի 13, 2017


Վերահսկիչ պալատը որոշել է ծանր հարված հասցնել սփյուռք-Հայաստան կապերին: Այլ կերպ չես բնորոշի այդ կառույցի համարձակությունը, որը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ