Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018
Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ստանիսլավ Տարասով


Ադրբեջանական լրագրությունը Մոսկվայում աշխատում է որպես հետախուզություն


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջին անգամ չէ, որ օգտագործում են ինքնատիպ հնարքներ՝ Մոսկվայի դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ տնտղելու նպատակով։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների առումով։ Այս լրագրողներին հասկանալ կարելի է, քանի որ բանակցային գործընթացը նախկինի պես կոնֆիդենցիալ բնույթ է կրում։ Ելնելով այն բանից, որ հակամարտող կողմերը, որպես կանոն, հանդես են գալիս հակասական և փոխբացառող հայտարարություններով, տեղեկատվական գրոհներ են նախաձեռնվում։ Սակայն ԶԼՄ-ների աշխատակիցները պետք է առավելագույնս կոռեկտ լինեն իշխանության (մանավանդ օտարերկրյա) պաշտոնական ներկայացուցիչներին մեջբերելիս՝ միջազգային սկանդալ չհրահրելու համար։ Եթե, իհարկե, դրա հետևում այլ բան չկա թաքնված։


Բայց սկզբում՝ մի փոքրիկ ներածական։ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ) այցելության ժամանակ Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց բանակցություններին հանրապետության իշխանությունների անմիջական մասնակցության։ Նա ընդգծել է, որ «Արցախի անունից խոսելու իրավունք ունեն միայն նրա իշխանությունները»։ Եվ այնուհետև. «Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իմ հայտարարություններում լրջագույն նորություններ կան։ Իսկ դրանցից ամենալուրջն այն է, որ ես պատրաստ եմ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ պետք է վարեն Արցախի իշխանությունները՝ հանձին հանրապետության նախագահի»։ ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է հարցադրմանը։ Առկա տեղեկություններով՝ համանախագահները քննարկել են Ստեփանակերտի ընդգրկման հնարավորությունը, երբ Փարիզում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։


Ի պատասխան հնչել է Բաքվի հայտարարությունը նման սցենարից հրաժարվելու մասին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Մինսկի խմբի համանախագահներն իրենք են հայտարարել Հայաստանի այդ դիրքորոշման անհիմն լինելու մասին մայիսի 15-ին Փարիզում արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ»։ Սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ հստակ հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացի կարգավիճակը մտել է այն թեմաների շարքում, որոնք ինքը քննարկել է ադրբեջանցի պաշտոնակցի հետ»։ Եվ ադրբեջանական ԶԼՄ-ների մեծամասնությունը խեղաթյուրել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ խոսքը վերաբերել է նրան, որ առհասարակ «ստատուս-քվոն չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը»։ Դրանից հետո, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցելության նախօրեին, խաղի մեջ են մտել ադրբեջանցի լրագրողներն արդեն Սմոլենսկյան հրապարակի հարթակում։


Հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը ճեպազրույցում պատասխանել է ադրբեջանական Trend գործակալության լրագրողի հարցին։ Դրա հիման վրա Բաքվի ԶԼՄ-ներում հայտնվել է «սենսացիոն» տեղեկություն. Մոսկվան «կառուցողական չի համարում Հայաստանի վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ»։ Սա համապատասխան արձագանք է առաջացրել Հայաստանում։ Սակայն մի փոքր ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է Trend-ի թղթակցի հետ Կոժինի երկխոսության սղագրությունը։ Մեջբերենք այդ երկխոսությունը։


Trend: Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքում ստեղծված ապօրինի ռեժիմի մասնակցության։ Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին՝ ընդհանուր լեզու գտնել։


Կոժին. Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, մասնավորապես, ԵԱՀԿ հիմնած ռելսերի մեջ, հավանաբար ոչ կառուցողական են թվում։


Սակայն տեսանյութում, որը հաստատ Trend-ն ունի, Կոժինն ասում է հետևյալը. «Առհասարակ, բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ գործընթացի հիմքում դրված համապատասխան ռելսերի մեջ, հավանաբար, կառուցողական չեն»։ Այսինքն՝ ԱԳՆ կայքում Կոժինի պատասխանի մեջ մտցվել է «ձեր» դերանունը, ինչն էապես տեղափոխում է քաղաքական շեշտադրումները։ Այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ գործողությունների դատապարտմամբ, որը «իմաստաբանական-լեզվաբանական ճանապարհով փոխել է ռուս պաշտոնակցի պրոֆեսիոնալ և դիվանագիտական բանավոր պատասխանը, որը համապատասխանում է հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի իսկական էությանը»։ Այնպես որ, պարոն Հաջիևը պետք է գոհ լինի, որ Trend գործողությունը հաջող է անցել և իրավիճակի տնտղումը կայացել է։


Վերջերս այդ նույն Հաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է բողոք հայտնել Ռուսաստանին առ այն, որ Ռուսաստանի ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին Աբխազիայում հանդիպում է ունեցել Ստեփանակերտի ներկայացուցչի հետ, որը Սուխում էր եկել Աբխազիայի դիվանագիտական ծառայության 25-ամյակի առիթով։ Մի խոսքով՝ Բաքուն նյարդայնանում է՝ զգալով, որ ղարաբաղյան ուղղությամբ տեղի են ունենում փոփոխություններ, փորձում է ցանկացած միջոցով, ներառելով լրագրողներին, տեղեկություն հայթայթել՝ անգամ սկանդալների գնալով։ Ընդ որում՝ ոչ առաջին անգամ։


Հիշենք, թե ինչպես 2017թ. սկզբին ադրբեջանական «Лидер-ТВ» ալիքի ռուսական գրասենյակի գլխավոր թղթակից Անար Հասանովը սադրեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ անելու կոշտ հայտարարություն, թե «ղարաբաղյան հարցն արդեն Ադրբեջանի ներքին գործը չէ»։ Լավրովը հասկանալ տվեց, որ «Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ուժային գործողություն սկսելը հարևան երկրները կընկալեն որպես ռազմական , այլ ոչ թե հակաահաբեկչական գործողություն»։ Եվ սա նույնպես այնպիսի տեղեկատվություն էր, որը ցույց էր տալիս Մոսկվայի վերաբերմունքը Ստեփանակերտի հանդեպ այդ փուլում՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Ռուսաստանցի նախարարն այն ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց Բաքվին այն մասին, թե ով, ինչպես և երբ է ձևավորել անհապաղ հրադադարի պահանջները, ում կողմից են դրանք պահպանվել և ում կողմից՝ խախտվել։


Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տնտղում են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, պատրաստվում հանդիպման Հայաստանի նոր ղեկավարության հետ և շուտով կարող են հանդես գալ իրենց վճռով Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին։ Այնպես որ, Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է Trend տիպի գործողություն պատրաստի արդեն այլ մայրաքաղաքներում։ Իսկ Մոսկվայում Բաքուն խախտել է եռակողմ գագաթաժողովի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Հիմա հերթը մյուսներինն է։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն   







Դիտումների քանակ 61579


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ