Սովորական խայտառակություն

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018
Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդեն հնչել են բազմաթիվ կարծիքներ և դրանցից գրեթե ոչ մեկը դրական հնչերանգներ չի պարունակել: Ոմանք մատնանշում են այն փաստը, որ ծրագրից դուրս են մնացել շատ ու շատ կետեր, ոմանք էլ ասում են, որ դա ոչ թե կառավարության ծրագիր է, այլ կենացների ու բարեմաղթանքների ժողովածու, որտեղ չես հանդիպի ոչ մի թվային ցուցանիշի, ոչ մի կոնկրետիկայի կամ հստակ ժամկետների:

 

Հակառակն ապացուցելը պիտի որ շատ դժվար լինի Նիկոլի թիմի համար: Եվ հիմա նրանք կարծես թե օգնության են կանչել «կռուտիտի» մեծ վարպետներին` դաշնակներին: Այսօր ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կուսակցության և իր գրասենյակի անունից հայտարարել է, թե իբր կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական, ինչպիսին մթնոլորտի փոփոխությունն է: «Կառավարությունը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի հիման վրա, և ելնելով տվյալ պահի իրողությունից՝ որոշում է կայացվել մշակել այնպիսի ծրագիր, որն անցումային կհանդիսանա, հետևաբար՝ կառավարության այս ծրագիրը նախորդների հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ այնպիսի իրավիճակ չենք ունեցել, երբ քաղաքական փոքրամասնությունը ձևավորի կառավարություն»,- ասել է նա:

 

Դաշնակների տրամաբանությունը միշտ էլ զարմանքի առարկա է եղել և հիմա էլ դա բացառություն չպիտի լիներ: Սովորաբար, տնտեսական ծրագրերը հազվադեպ են պայմանավորվում ներքաղաքական իրավիճակով, այն էլ միայն արտակարգ իրավիճակների դեպքում` պատերազմ, խոշոր աղետներ և այլն: Բայց նույնիսկ այդ պարագայում յուրաքանչյուր ծրագիր դառնում է իր նախորդի շարունակությունը և ուրեմն անպայման ունենում է համեմատության եզր: Ու բացարձակապես կարևոր չէ` ծրագիրը գրել է մեծամասնությո՞ւնը, թե՞ փոքրամասնությունը: Իսկ ինչ վերաբերում է դաշնակների այն պնդմանը, որ թվային ցուցանիշների բացակայությում են, քանի որ մեկ տարվա ընթացքում նախատեսվում են արտահերթ ընտրություններ, ապա սա ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է: Նման հիմնավորման փոխարեն ավելի լավ կլիներ դաշնակներն անկեղծորեն ասեին, որ շատ են ուզում փրկել Փաշինյանին, բայց չեն կարող:

 







Դիտումների քանակ 33350


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

Մայիսի 22, 2018


Վերջին շրջանում դաշնակների գործերն այնքան էլ լավ չեն: Ճիշտ է, նրանց հաջողվեց իշխանափոխության պղտոր ջրերի մեջ դավաճանել կոալիցիո...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Ապրիլի 25, 2018


Հայ հեղափոխական մարմնավաճառները, այսինքն, դաշնակները դուրս եկան քաղաքական կոալիցիայից: Սա զարմանալի չէ, զարմանալին հակառակը կլի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ