Ազգային խայտառակություն

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018
«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Ծառուկ Սարգսյան

 

Թե՞ Նիկոլն է կամավոր խաբնվում

 

Այսօր «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը մի անսպասելի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է այն մասին, թե իրենք պատրաստվում են փակել զինված պայքարի էջը և աջակցելու են նոր կառավարությանը։ Ընդամենը մի քանի օր առաջ Սեֆիլյանի և ծռերի աջակիցները Նիկոլ Փաշինյանին անվանում էին դավաճան, քանի որ վերջինս անհապաղ ազատ չի արձակել բանտարկվածներին և ուրեմն շարունակում է հին ռեժիմի ազգադավ քաղաքականությունը: Իսկ այսօր հանկարծ արթնացել են և որոշել են, որ Նիկոլի պես ազնիվ, հայրենասեր ու անկաշառ մարդ հայ ազգը դեռ չի տեսել:

 

Իրենց հայտարության մեջ «Սանսնա ծռերը» գրել են, որ, ճիշտ է, իրենք այդպես էլ որևէ արդյունքի չհասան ՊՊԾ-ն գրավելուց և 3 հոգու սպանելուց հետո, բայց Փաշինյանը մեծապես պարտական է հենց իրենց, քանի որ հատկապես իրենց ապստամբությունն էր, որ «կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։ Դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար»։

 

Ահա այսպես, Փաշինյանի ձեռքից վերցնելով բոլոր դափնիները, սեֆիլյանականներն այնուամենայնիվ հայտարարում են, որ հիմա ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ուստի ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։ Իրենք զենքը վայր են դնում և աջակցելու են Նիկոլին «պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում»։ Իսկ թե ինչպես են զենքը վայր դնում, եթե զենք ունենալու հնարավորություն էլ չունեն բանտում` հայտարարության մեջ չի ասվում: Սակայն տեքստում նշմարվում է այն, որ սրանք իրենց արևին Նիկոլին մեծ լավություն են անում` գոյություն չունեցող զենքը վայր դնելով:

 

Սակայն ցավն այն է, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման շարադրանք կարող էր լույս աշխարհ գալ միայն մեկ դեպքում. Փաշինյանն արդեն նրանց խոստացել է ազատ արձակել և դրա դիմաց պարտադրել է հրապարակել այս հայտարարությունը, որը «Սասնա ծռերի» համար ինքնաոչնչացման մահախոսական է` ճաղերի ետևից դուրս գալու դիմաց: Եվ Նիկոլն էլ անհիմն կարծում է, թե իր հերթին չեզոքացնում է մի բան, որն ամեն անգամ պիտի գլխացավանք դառնա և շահարկվի քաղբանտարկյալ-հանցագործ տարբերությունները գտնելու խրթին թեման: Իսկ նա դռները կբացի և դուրս կբերի մարդկանց, ովքեր այլևս դրսևորվելու ոչ տարածք ունեն, ոչ շարժառիթ, ոչ էլ նպատակ: Արդյունքում մի կարճ ժամանակ հետո «Սասնա ծռերը» մոռացության կմատնվեն, իսկ նրանց համակիրները կհանգցնեն իրենց ներքին կրքերն ու աղմկարար ոգին:

 

Սակայն այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցիների կողմից: Եվ «Սասնա ծռերը» դիտարկել որպես քաղբանտարկյալ ու չդատել նրանց որպես շարքային մարդասպանների ու ահաբեկիչների` սա կլինի ՀՀԿ-ին մեծ լավություն, քանզի Նիկոլը կդառնա նրանց զոհը: Ազատության երկրորդ իսկ օրվանից սեֆիլյանականները պիտի պայքարեն հանուն երկրի «ապագաղութացման» (ռուսական բազայի դուրս բերում, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալ, ՆԱՏՕ գնալ և այլն): Ի՞նչ է ասելու այդ դեպքում նրանց վարչապետ Փաշինյանը:







Դիտումների քանակ 63404


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Հունիսի 11, 2018


«Սասնա ծռերի» ահաբեկիչներին քաղբանտարկյալներ չճանաչելով հանդերձ Նիկոլ Փաշինյանը սկսել է նրանց մեկիկ-մեկիկ ազատ արձակել, նույնիս...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Մայիսի 18, 2018


Երբ երկու տարի առաջ «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը գրավեց ՊՊԾ գունդը և Երևանում ընդվզում հրահրեց, սրանց թվում էր, թե իրոք ապստ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ապրիլի 27, 2018


Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» համակիրները մի քիչ մլոլ տվեցին, մի քիչ ոտքերը կախ գցեցին, բառախաղերով տարվեցին` սպասելով, թե ...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Փետրվարի 19, 2018


Մարդկանց ինչքան են հոգնեցրել ու ձանձրացրել կոչեր հնչեցողները: Ով ասես, որ իր պարտքը չի համարում կոչով դիմել համայն ազգին, կարծե...

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ