Սովորական խայտառակություն

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018
Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Օսկան Քոչարյան

 

ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց, թե տարիներ շարունակ կուսակցականացումը մեծ վնաս է հասցրել դպրոցներին, որ նախարարը եկել է, այդ համակարգը սկսել է այդ կուսակցությանը ծառայել: Հետաքրքրական է, որ նույն միտքը նրանից առաջ կրկնել էին նաև նախորդ ԿԳ նախարարները, այնպես որ Հարությունյանի ասածն առանձնապես բացահայտում չէր:

 

Բացահայտումը թերևս Հարությունյանի հաջորդ միտքն էր. «Ամեն անգամ սթրես էի ապրում, երբ ընտրական պրոցեսներին մասնակցելով տեսնում էի, որ ուսուցիչն ու տնօրենը զբաղվում էին ընտրություններ կեղծելով, իսկ հաջորդ օրը մտնում է դպրոց և ազատ քաղաքացի է դաստիարակում»,- ասաց նա` այդ ընթացքում շատ արագ մոռանալով այն, որ ինքն էլ տարիներ շարունակ դասախոս է եղել, այսինքն` քաղաքացի է դաստիարակել և իր դավանած կուսակցական գաղափարներն է հարկադրել նրանց մինչև բոլորովին վերջերս, քանի որ հիմա էլ անուղղակիորեն աջակցում է բուհերի կուսակցականացած ուսանողներին` բողոքի ակցիաներ կազմակերպելու ու պաշտոնաթողություններ պահանջելու հարցերում:

 

Այսօրվա ԿԳ նախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նրանից առաջ եղել են ՀՀՇ-ական նախարար, ՕԵԿ-ական նախարար, ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներ: Արայիկ Հարությունյանն այդ շքերթի շարունակողն է: Նա այդ աթոռին է նստել, որ համակարգը նախապատրաստի արտահերթ ընտրություններին և առավելագույն ձայներ ապահովի Փաշինյանի թիմի համար: Եվ առանց կասկածի կարելի է այսօրվանից պնդել, որ վաղվա ընտրական հանձնաժողովներում կլինեն և դպրոցի տնօրեններ, և ուսուցիչներ, և դասախոսներ, և Հարությունյանն էլ կմոռանա իր մեծ-մեծ ճառերը, որովհետև եթե նպատակն արդարացնում է միջոցները, ապա նա գործի կդնի ձեռքի տակ եղած ամեն ինչ, միայն թե հասնի նպատակին:







Դիտումների քանակ 37032


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհ...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

«Ելքը» մարդ է մեջ գցում

«Ելքը» մարդ է մեջ գցում

Մայիսի 11, 2017


Այսօր Հյուսիսային պողոտայում ընթացող «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ շատերի թվում ելույթ ունեցավ նաև «Ելք» դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ