Սովորական խայտառակություն

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Հունիսի 5, 2018
ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Ներկա իրավիճակում ամենադժվարը թերևս ՀՀԿ-ական թևի գործարար շերտի վիճակն է: Ի՞նչ պիտի անեն սրանք: Կամ պիտի շարունակեն հավատարիմ մնալ իրենց թիմին` վտանգելով բիզնեսը, կամ պիտի փորձեն փրկել կարողությունը` երես թեքելով հին ընկերներից: Հավանաբար, այս երկմտանքն էլ հաշվի առնելով է, որ, ըստ տարածված տեղեկությունների, Սերժ Սարգսյանը հանդիպել է նրանց հետ և ասել է. «ՀՀԿ բիզնես թևն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ»:

 

Եղել է նման հանդիպում, թե ոչ` դժվար է միանշանակ պնդել: Բայց այսօր հայտարարությամբ հանդես եկավ մի բիզնեսմեն-օրենդիր` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը, որն առավելապես հայտնի է ՍԱՍ-ի Արտակ անունով: Վերջինս գրել էր. «Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»:

 

Ի՞նչ է ակնարկում գործարար պատգամավորն իր լակոնիկ հայտարարությամբ: Ի՞նչ կապ ունեն նոր իրողությունները կուսակցական պատկանելության հետ: Արդյո՞ք ՍԱՍ-ի Արտակի հանդեպ կողմնակի ճնշումներ են եղել, և դա նրա կողմից հարկադրական քայլ էր: Ինքն այդ մասին ոչինչ չի ասում, սակայն տալիս է առիթ մտածելու, թե ինչու է տեղիք տվել ճնշումներին: Վախենո՞ւմ է: Ինչի՞ց:

 

Բայց կա մի հարց, որն այս պահին առավել կենսական է: Ի՞նչ գործ ուներ Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ում, որ հիմա էլ ստիպված է այդ կուսակցությունը լքել: Չէ՞ որ ակնհայտ է, նա ՀՀԿ-ական էր գրվել իր բիզնեսը ապահովագրելու համար: Իսկ հիմա ապահովագրման իրավունքն անցել է մեկ այլ քաղաքական ուժի, և ՀՀԿ-ն ՍԱՍ-ի համար դարձել է ոչ պիտանի: Այնպես որ, ՀՀԿ-ի համար առանձնապես արժեքավոր կորուստ չի արձանագրվել: Մնում է միայն սպասել, թե ՍԱՍ-ի Արտակը երբ կանդամակցի «Քաղաքացիական պայմանագրին»:







Դիտումների քանակ 32037


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017


Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրություններ...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Մայիսի 26, 2017


Հրապարակվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների վերջնական ցուցակները: Պատկերը բավական տպավորիչ է, և նրանցից յուր...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017


Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

Հունվարի 19, 2017


Եթե նորագույն տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները կարելի է ներմուծել ընտրական գործընթացներում, ապա ի՞նչն է խանգար...

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Սեպտեմբերի 16, 2015


Նախագահը վերջերս անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, խոսք գնաց այն պաշտոնյաների մասին, ովքեր չարաշահու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ