Սովորական խայտառակություն

Իսկ Ալիկը գաղափարական է

Հունիսի 6, 2018
Իսկ Ալիկը գաղափարական է

Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը արդեն լքել են ՀՀԿ խմբակցությունը: Սա առաջին հերթին նշանակում է, որ խմբակցությունն այլևս բացարձակ մեծամասնություն չէ խորհրդարանում: Բայց սա նաև այլ բաներ է նշանակում, ինչի շուրջ այս օրերին խոսում են ոչ միայն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլև ՀՀԿ-ականները: Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը երևույթը նորմալ է համարում: «Եթե ուշադրություն դարձնեք, առանձնապես այն մարդիկ են գնում, ովքեր գաղափարական առումով կապ չունեն կուսակցության հետ: Եթե մարդիկ են հայտնվել, որոնք ինչ-որ ձև աջակցել են կուսակցությանը, նպաստել են կուսակցության գործունեությանը, բայց այդ կուսակցության կանոնադրությունը նույնիսկ երբեք չեն կարդացել, նրանցից ի՞նչ սպասես: Նրանք պիտի գնան իրենց կյանքով ապրեն, իրենց գործունեությունը ծավալեն: Ես դա չեմ ողջունում, բայց չեմ էլ դատապարտում»,- նշել է Սարգսյանը:

 

Ալիկ Սարգսյանի գնահատականները ոչ միայն խիստ ժամանակավրեպ են, այլև վիճահարույց: Հետաքրքրական է, որ սրա մասին Սարգսյանը երբեք նախկինում չի բարձրաձայնել, թեև տարիներ շարունակ անդամակցել է ՀՀԿ-ին: Հավանաբար, այն օրերին նրա համար գաղափարական անհամապատասխանությունը չորրորդական հարց է եղել, քանի որ, ինչպես ինքն է փաստում, այդ մարդիկ օգնել են կուսակցությանը: Եվ օգնել են այն դեպքերում, երբ օգնություն չի եղել նրանց կողմից, ովքեր կուսակցության կանոնադրությունն անգիր են արտասանել: Բայց հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, ու Սարգսյան Ալիկը նույնպես ենթարկվել է հիմնավոր փոփոխությունների, քանի որ իր նախկին կուսակցական ընկերների մասին արդեն ասում է. «Ես անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հեռանում են: Վաղուց պետք է հեռանային»:

 

Շատ հետաքրքիր ուրախության առիթներ է գտնում Սարգսյան Ալիկը: Եվ որ ամենակարևորն է` ճիշտ ժամանակին:







Դիտումների քանակ 36927


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Փետրվարի 28, 2018


Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, բ...

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Փետրվարի 21, 2018


Ալիկ Սարգսւանն իր կյանքով չի ներում նախագահ Սարգսյանին: Թե որն է այդ հակաքրիստոնեական վերաբերմունքի պատճառը` հայտնի չէ, դա թողն...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

… Ну а девушки, а девушки- потом

… Ну а девушки, а девушки- потом

Մարտի 4, 2017


Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկն...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ