Սովորական խայտառակություն

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

Հունիսի 6, 2018
ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականին կանխատեսում է 4.1% աճ, իսկ 2019-ին ու 2020-ին` 4%: Հասկանալի է, որ այս ցուցանիշը զգալիորեն պակաս է նախորդ տարվա արդյունքներից, բայց նույնիսկ այս նվազումով հանդերձ բանկի կարծիքը շատերին զարմանք պատճառեց: Հիմա շատ քչերն են հավատում, որ մեր տնտեսությունը ընթացիկ տարում ընդհանրապես կարող է աճի ակնկալիքներ ունենալ:

 

Եվ ահա հենց այսպես արմանք-զարմանք կտրած էլ որոշեցին բանկի պատասխանատուներից հետաքրքրվել, թե սրանք որտեղից են վերցրել այդ 4 տոկոս արդյունքը, և արդյո՞ք զեկույցում հաշվի առնվել են հայաստանյան վերջին իրողությունների, քաղաքական զարգացումների հետևանքով տեղի ունեցած կամ ունենալիք փոփոխությունները: Ստացված պատասխանը հենց այն էր, ինչը կարելի էր ի սկզբանե կռահել: «Զեկույցը չի արտացոլում մեր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները, զեկույցը ելնում է այն տնտեսական զարգացումից, որոնք եղել են անցյալ տարի»,- պարզաբանել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը:

 

Հիմա ՀԲ-ին ուրիշ ոչինչ չի մնում, քան երեք ամիս հետո ևս մեկ անգամ վերահաշվարկ կատարել: Իսկ եթե բանկի աշխատակիցները մինչ այդ ընթերցեին նաև նոր կառավարության ծրագիրը, որը վաղը ներկայացվելու է Ազգային ժողովին, ապա ոչ միայն երեք ամիս անց, այլև շատ շուտով վերոհիշյալ 4 տոկոսից հետք անգամ չի մնա:







Դիտումների քանակ 65114


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դրսում մեզ չեն հավատում

Դրսում մեզ չեն հավատում

Փետրվարի 6, 2018


Մեր տնտեսության պատասխանատուները երկու օրվա մեջ երկու ծանր հարված ստացան: Առաջին հարվածը եկավ Համաշխարհային բանկից, երկրորդը` F...

Որքան քիչ, այնքան լավ

Որքան քիչ, այնքան լավ

Հունվարի 31, 2018


Մեր կառավարության ամենանվիրական ցանկություններից մեկն է ամեն օր զեկուցել, որ երկրի վիճակը դեպի լավն է գնում, և նոր ձեռքբերումնե...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015


Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ