Ազգային խայտառակություն

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018
ԵԿՄ բախտը մազից է կախված

Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թե «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ցանկություն ունի ԵԿՄ-ն իրենով անել, բայց Սասունը կարծես թե հրաժարվեց այդ մտքից ու հիմա արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ եկել է ԵԿՄ-ն ընդհանրապես լուծարելու ժամանակը:

 

Այս կարգի կոչերը, դատելով դրանց բնույթից ու պարբերականությունից, խիստ ուղղորդված են: Հասկանալի է, որ հաշվեհարդարն առաջին հերթին ուղղված է գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կողմնակիցների դեմ: Բայց հանուն այդ նպատակի կարող են զոհաբերել ամբողջ կառույցը: Սա առանձնապես դուր չի եկել ՀՀԿ-ականներին: Օրինակ, այս առիթով Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն հասել ենք արդեն մի կետի, երբ մեր հերոսների թափած արյունը և Արցախում տարած մեր հաղթանակները փորձում են մեղմ ասած վատաբանել և համեմատել 1918-1920 թթ. մաուզերիստների հետ»։

 

Հանուն ԵԿՄ պաշտպանության Բաբայանը մի հարվածով արժեզրկել է իրենց նախկին գործընկերների` Դաշնակցության փառավոր պատմությունը` նրանց ռազմական գործիչներին անվանելով մաուզերիստներ: Իսկ այս համատեքստում մաուզերիստ կարող է կոչվել նաև ՀՀԿ հոգևոր հայրը` Նժդեհը: Սակայն ներկա պահին Բաբայանի համար կարծես թե Մանվելն ավելին է, քան Նժդեհը, և ԵԿՄ-ն ավելին է, քան Առաջին հանրապետության ռազմական էլիտան: Ամեն դեպքում, չնայած հակազդեցութանը, ԵԿՄ ճակատագիրը մազից է կախված: Բանն այն է, որ եթե սա լիներ սոսկ վետերանների միություն, դա հասկանալի ու ընդունելի կլիներ: Բայց ԵԿՄ ասելով մշտապես հասկացել են կիսառազմակնացված ինչ-որ կառույց, որը ժամանակ առ ժամանակ միջամտել է քաղաքական գործընթացներին և տվյալ պահի իշխանությունների կողմից օգտագործվել է իբրև ահաբեկիչ ու զսպիչ գործիք: Հիմա այդ միության համար կա երկու ճանապարհ` կամ այսուհետ լինել Նիկոլի ջոկատը, կամ անցնել պատմության գիրկը: Երրորդ տարբերակ առայժմ չի գծագրվում:







Դիտումների քանակ 65019


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018


Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղա...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Հրազդանում կլինի վենդետա

Հրազդանում կլինի վենդետա

Հուլիսի 16, 2018


Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018


Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ին...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Հունիսի 19, 2018


Այն բանից հետո, երբ Փաշինյան Նիկոլի իրավապահները փայլուն բացահայտեցին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված խոշոր չափերի...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Հունիսի 16, 2018


Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց մեկնել Արցախ: Թե ինչու` նույնիսկ իր մերձավոր շրջապատը չգիտեր, և բավարարվեցի...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Հունիսի 14, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարենը, պիտի հեռանան, նրանք շատ դառնություններ են պատճառել ժողովրդին...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ