Սովորական խայտառակություն

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018
Երկիրը մեջ-մեջ են անում

Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն է, հայտնի դարձավ անմիջապես: Պարզվեց, որ նորանշանակ մարզպետը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է, իսկ Մուշեղն ու Ծառուկյանը վաղեմի ընկերեր են: Սա էլ որոշել է ընկերոջ որդուն լավ աշխատանք նվիրել:

 

Ինչպես ասում են, օրինակը կարող է վարակիչ լինել: Ու Սասուն Միքայելյանն էլ դեմ չէ դրանով վարակվելուց: Այսօր լրատվամիջոցները գրեցին, թե նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի որդին` Վասակ Վարդանյանը շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` 25-ամյա Սևակին, ուզում է դարձնել Հրազդանի քաղաքապետ: Ու եթե դարձնի, զարմանալու առիթ չի տա, որովհետև դրա հավանականությունը խիստ մեծ է:

 

Իսկ մինչ Սասունն աշխատում է այս ուղղությամբ, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի դուստրը՝ Զարուհի Մելքումյանը արդեն նշանակվել է ՀՀ ՏՄՊՊ Վերահսկողության վարչության հաշվառման և հսկողության իրականացման բաժնի պետ։ Չար լեզուներն ասում են, թե այս նշանակումը փոխհատուցումն է հոր՝ պաշտոն չստանալուն։

 

Ինչ վերաբերում է բարի լեզուներին, ապա նրանք ընդամենը փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կադրային քաղաքականությունը վեր էր բոլոր սպասելիքներից: Ամեն բան արվում է շատ արագ և առանց երկար-բարակ մտածելու: Ընկերները, բարեկամները, հարազատները, խնամիները կարող են հեշտությամբ լրացնել բոլոր թափուր և դատարկվող աթոռները: Բա հո ուրիշին չէի՞ն տալու:







Դիտումների քանակ 31908


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հունիսի 8, 2018


Արմավիրի մարզպետի ընտրության հարցը մնաց վերջինը: Դա հասկանալ կարելի է: Վարչապետ Փաշինյանն այստեղ սոսկ նոր մարզպետ չէր ուզում տե...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Ապրիլի 25, 2018


Այսօր բացահայտել էինք հեղափոխության առաջին երկու զոհերի ինքնությունը: Այժմ մեզ հայտնի է երրորդ զոհը` Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի ա...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ