Սովորական խայտառակություն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018
Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու հեռանում ԲՀԿ-ից: Սրա հետ մեկտեղ նա նշել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի: Նման հանկարծակի շրջադարձը պիտի որ ունենար իր բացատրությունը, թեև ԲՀԿ-ն ամեն բան անում էր շարժառիթները քողարկելու համար: Այն, որ տեղի է ունեցել ինչ-որ տհաճ, անցանկալի բան, հայտնի դարձավ ավելի ուշ, երբ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ դիմեց իր գործընկերոջը. «Ես իրեն հորդորում եմ անպայմանորեն ետ վերցնել դիմումը: Մերուժան Սիմոնյանը մեր լավ գործընկերն է, և շատ կարևոր, հարգարժան գործընկեր: Ցանկացած կուսակցությունում կարող են լինել ներքին խնդիրներ, և ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանի հետ քննարկելով` բոլոր խնդիրների ճիշտ և գրագետ լուծումը կարող ենք գտնել»,- ասաց նա և խորհուրդ տվեց մեծ աղմուկ չսարքել:

 

Մեծ աղմուկն այս դեպքում դրսից սարքողներ չկան, քանի որ այն արդեն գոյություն ունի և գոյություն ունի հենց ԲՀԿ-ի ներսում: Բոլորովին պատահական չէ, որ Սիմոնյանը որոշեց ընդվզել հենց այն ժամանակ, երբ Ծառուկյանի կադրերը ստացան մարզպետական պորտֆելներ: Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ Սիմոնյանի հրաժարականի պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնը չստանալն է: Արդեն հայտնել է, Սյունիքի մարզպետ է նշանակվել Կարեն Համբարձումյանը: Բայց մինչ այդ, ըստ լուրերի, պաշտոնը խոստացվել էր Սիմոնյանին: Հիմա սա էլ, մնալով դատարկաձեռն, խռովել է ու բունտ է բարձրացրել, թե ինչու իրեն խաբեցին ու բաժին հանեցին Սիսիանի պատասխանատու Աղասի Հակոբջանյանի փեսային: Մի խոսքով, շատ խիստ ներկուսակցական ու գաղափարական տարաձայնություններ: Մեր քաղաքական դաշտում հենց այսպես էլ ձևավորվում են հարաբերություններն ու ակնկալիքները: Մնում է միայն սպասել ու տեսնել, թե յոթնօրյա ժամկետում նրա խաթրն ինչպե՞ս պիտի կառնեն, որ հետ կվերցնի իր դիմումը:







Դիտումների քանակ 25873


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

Փետրվարի 26, 2018


Շատ ծիծաղելի իրավիճակ է. «Ծառուկյան» դաշինքն անընդհատ պահանջում է, որ իրեն ընդդիմադիր ճանաչեն, բայց հանրությունն այդ բանը չի ան...

Իրար քաշելով ման են գալիս

Իրար քաշելով ման են գալիս

Փետրվարի 22, 2018


Խորհրդարանական խմբակցությունների պրակտիկայում սկսել է լայն տարածում գտնել «քաշելու» գործընթացքը: Այն պահերին, երբ սպասելի է, որ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ