Ազգային խայտառակություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018
Շերեփներից մինչև հրավառություն

Օսկան Քոչարյան

 

Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում ներկաները ցուցադրեցին, թե մինչև որ սահմաններն են հասնում իրենց գործնական և մտավոր կարողությունները: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ոլորտի դարդուցավը թողած՝ սկսեց խոսել գիշերային հրավառությունների մասին: Նրան արձագանքեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հետո այս երկուսի բանավեճին միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և մի տևական ժամանակ կառավարությունը երկրի հազարումի լուրջ հոգսերը մի կողմ դրած՝ խելքն ու միտքը տվել էր հրավառությանը:


Ի վերջո, բանը հասավ նրան, որ Նիկոլը խիստ զայրացավ, բոլորին սաստեց ու սպառնաց, իսկ վերջում էլ Օսիպյանին ասաց. «Այսինքն՝ թաղամասում հրավառություն է, չենք կարողանում հայտնաբերե՞լ, տենց էլ ընտրակաշառքը չենք կարողանում հայտնաբերել, տենց էլ բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել։ Ես զարմանում եմ էս քննարկման վրա։ Հիմա հանրության առաջ կանգնած քննարկում ենք, որ չէ, չի լինի։ Կլինի և պետք է լինի, դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»։


Բոլորն արդեն սպասում էին, որ հիմա Փաշինյանը վեր կկենա, կգնա բոլոր ճայթուկները հավաքելու, բայց, բարեբախտաբար, դա տեղի չունեցավ: Եվ այս անլուրջ, անտեղի, երկրորդական քննարկումից հետո մնաց պատասխանել երկու հարցի: Եթե երկրի ղեկավարն այդքան մտահոգված է հակահրդեհային հարցերով, ինչպե՞ս եղավ, որ երկու ամիս առաջ «Ելք» դաշինքի երկու պատգամավորի հրահանգեց ճայթուկներ վառել հենց խորհրդարանի ներսում: Եվ եթե վարչապետին այդքան մտահոգում է երևանցիների գիշերային հանգիստը, ինչպե՞ս պատահեց, որ շաբաթներ շարունակ իր ցուցարարներին հրահրում էր ազդանշաններ տալ ու թմբուկ զարկել մայրաքաղաքի փողոցներում, իսկ Նիկոլի կին Աննա Հակոբյանն էլ նախաձեռնեց գիշերային աղմկոտ ակցիա` շերեփներով ու կաթսաներով: Այդ օրերի մարդիկ մարդիկ չէի՞ն: Թե՞ դրա համար էլ հատուկ ժամանակներ կան:







Դիտումների քանակ 31055


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018


Պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքու...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Նախարարին հանձնեցին ջրին

Նախարարին հանձնեցին ջրին

Հուլիսի 30, 2018


Ինչպես հայտնի է, Սևանա լճում ավելացել է կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Հուլիսի 12, 2018


Լյուստրացիայի մասին շատ է խոսվել Հայաստանում: Սկսած 1990-ից՝ այստեղ առաջարկներ են հնչեցվել, որ այն անհրաժեշտ է այս երկրին, պետք...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ