Սովորական խայտառակություն

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հունիսի 8, 2018
Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Արմավիրի մարզպետի ընտրության հարցը մնաց վերջինը: Դա հասկանալ կարելի է: Վարչապետ Փաշինյանն այստեղ սոսկ նոր մարզպետ չէր ուզում տեսնել: Նրան մի քիչ ավելին էր անհրաժեշտ: Ընդ որում, այդ կարևոր պորտֆելը հոժարակամ Ծառուկյանին տրամադրելով, Նիկոլը ոչ այնքան գործընկեր ձեռք բերեց, որքան իրեն հեռու վանեց հնարավոր հարվածներից: Իսկ որ Արմավիրում հարվածներ կարող են լինել, սա միշտ էլ սպասելի է:

 

Ահա թե ինչու, երբ լրագրողներն առաջին հանդիպումն ունեցան Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, նրանց նախևառաջ հետաքրքրում էր այն հարցը, որ գրեթե բոլոր մարզերում արտոնյալ «հեղինակություններ» կան, նրանք արդյո՞ք մարզպետի աշխատանքին խոչընդոտ չեն: Իրականում նման հարցը շատ հստակ հասցեագրումներ ունի, և այն հաջորդեց մարզպետի այն խոսքերին, որ ինքը վարչապետի կողմից հստակ հրահանգներ է ստացել, որից հետո հավելեց, թե դրանց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել, սակայն մոտ ժամանակներս հանրությունը կտեղեկանա:

 

Ի՞նչ հատուկ հանձնարարություն պիտի տար Փաշինյանը Միրիջանյանին: Պարզ է, որ խոսքն առաջին հերթին պիտի վերաբերի գեներալներ Մանվելի ու Սեյրանի կլանների, ինպես նաև կաթողիկոսական մաֆիայի ազդեցությունն Արմավիրում նվազագույնի հասցնելու, նրանց համար «դժոխային» պայմաններ ստեղծելուն: Թե մարզպետն ինչպես է դա պատրաստվում իրագործել, շատ մեծ հարց է: Նա, հավանաբար, հույսը դնում է այն բանի վրա, որ ինքը հոգեբուժարանում երկար տարիների աշխատանքի փորձ ունի: Սակայն Արմավիրում հիվանդներն այլ «պրոֆիլի» են: Նրանց դեմ առանձնահատուկ բուժման միջոցներ են պետք:







Դիտումների քանակ 76687


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Հոկտեմբերի 14, 2016


Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ սինգապուրյան հույսեր են կապվել և որը Հայաստան է ժամանել սրբազան` ռեֆորմատորական առաքելո...

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Հոկտեմբերի 24, 2015


Բանն այն է, որ համընդհանուր կարծիք կա, թե իբր ընտանեկան հարաբերությունների այլասերության աստիճանի հասնող ազատականությունը մեծ ք...

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Նոյեմբերի 13, 2014
2

Հոկտեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հարազատ զավակները ծեծելով սպանել են իրենց 85-ամյա մորը՝ Կրուպսկայա Փիրլազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ