Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018
Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայինին դեմ արտահայտվող այսօրվա կառավարությունը ոչ միայն փոխել է իր դիրքորոշումը, այլև նույնիսկ այնքան է շտապում, որ այսօր կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել խնդրին վերջնական լուծում տալու համար: Բայց արի ու տես, որ ամեն բան այնքան էլ հարթ չընթացավ, ինչպես նախատեսված էր: Բավական չէր, որ դրսում մեծ բազմություն էր հավաքվել, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել պարտադիր բաղադրիչը թողնելու դեմ, ներսում ևս ընդդիմացողների պակաս չզգացվեց:

 

Նախ համակարգին դեմ արտահայտվեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Փաշինյանը պատասխանեց, որ իրենք կառավարության նիստում են, ոչ՝ խորհրդարանում ընդդիմադիր, իսկ որոշումն ընդունում են թիմային պատասխանատվությամբ։ «Այս որոշումը մենք թիմով ընդունում ենք, իսկ մենք պիտի գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։ Բնականաբար, ընկեր Արծվիկը չէր պատրաստվում լքել նախարարական աթոռը և արձագանքեց, որ որպես կոլեգիալ մարմնի անդամ ինքը կատարելու է որոշումը։ «Այլ բան չէր էլ կարող լինել»,- կոպտորեն նրան պատասխանեց Փաշինյանը։


Բայց սա դեռ բոլորը չէր: Դեմ էր նաև Նիկոլի թիմակիցը` Մանե Թանդիլյանը, որը նշեց, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը: Սա արդեն հարուցեց վարչապետի բուռն զայրույթը։ Նա նշեց, որ պետք է ընդունել որոշումը, ապա շարունակել դրա քննարկումները։


Տարօրինակ է, թե ում է պետք լինելու քննարկում որոշումն ընդունելուց հետո, ամեն դեպքում քվեարկության ժամանակ որևէ դեմ ձայն չարձանագրվեց, որոշումն ընդունվեց։


Բայց որոշումից զատ՝ մնաց նաև երևույթի հետքը: Փաստացի Փաշինյանն անցնում է միանձնյա կառավարման, և կոլեգիալ որոշումներ կայացնելու մասին հավաստիացումները ընդամենը գեղեցիկ սուտ են: Յուրաքանչյուր անհամաձայնություն տեղում խեղդվելու է ոչ թե փաստարկումների, այլ սպառնալիքների հաշվին: Այսօր դրա չափաբաժինը ստացան ընկեր Արծվիկն ու Մանե Թանդիլյանը: Տեսնենք վաղը ում հերթն է գալու:

 







Դիտումների քանակ 13472


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրավիճակի պատանդը

Իրավիճակի պատանդը

Հունիսի 20, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս ...

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Թանդիլյանը Թանդիլյանը չէ

Թանդիլյանը Թանդիլյանը չէ

Մայիսի 15, 2018


Նիկոլ Փաշինյանի թիմն ընդամենը մի քանի շաբաթ է, որ ասպարեզում է, բայց ոչ մի վայրկյան չի դադարել զարմացնել մարդկանց: Իսկ թիմի անդ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ