Սովորական խայտառակություն

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018
Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումները»: Բառերով նրանք պայքարում են մի բանի դեմ, ինչին դեմ չեն գործերով: Այսօր էլ նման մի երևույթի ականատեսը դարձանք: Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Սամվել Հարությունյանը զբաղեցրեց կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը: Եվ հենց այս տեղեկությունը տարածվեց, անմիջապես հնչեցին դժգոհության բազմաթիվ ձայներ:

 

Դրանցից առավել հատկանշականն էր «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքը: Հատկանշական էր այն իմաստով, որ Իոաննիսյանը ոչ միայն Նիկոլի ամենաջերմ երկրպագուներից մեկն է, այլև շատ դեպքերում նրա գործերի ու գաղափարների կենսագործողը: Իսկ հիմա այս երկրպագուն ստիպված էր իր ֆեյսբուքյան էջում գրել. «Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում»:

 

Նման գրառումն, անշուշտ, անարձագանք պիտի չմնար: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շտապել էր միջամտել` պնդելով, թե ասվածին ապացույցներ չկան, բայց Իոաննիսյանը չէր նահանջել ու նախարարին հակադարձել էր. «Արայիկ, շատ կոնկրետ օրինակի մասին պատրաստ էր պատմել այն մարդը, ումից կաշառք էր ուզվել: Եվ քո օգնականը/քարտուղարը այդպես էլ հետ չզանգեց, որ այդ մարդը գա քո մոտ ու պատմի: Եվ դու գիտեիր, որ այդ կոնկրետ օրինակները կան: Կարող էիր նաև հետաքրքրվել»:

 

Սրանից սկանդալի հոտ է փչում: Բայց ոչ միայն: Սրանից ավերումների աղմուկի ձայնն է գալիս, որ կարող է արդյունքում քարը քարի վրա չթողնել` իրար դեմ հանելով երեկվա հավատարիմ դաշնակիցներին: Եվ այդ դեպքում հեղափոխությունն էլ իր դեմքը շատ արագ կփոխի կամ, ավելի ճիշտ կդիմազրկվի, որովհետև եթե դա արվել է նրա համար, որ ամեն ինչ մնա առաջվա պես, ուրեմն էլ ինչո՞ւ է արվել:







Դիտումների քանակ 21215


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018


ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հար...

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհ...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

«Ելքը» մարդ է մեջ գցում

«Ելքը» մարդ է մեջ գցում

Մայիսի 11, 2017


Այսօր Հյուսիսային պողոտայում ընթացող «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ շատերի թվում ելույթ ունեցավ նաև «Ելք» դ...

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Նոյեմբերի 21, 2016


«Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են: Շուրջ 6 ամիս է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Իսկ հիվանդա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ