Միջազգային խայտառակություն

Թուրքերը ոչնչացնում են Ադրբեջանը

Հունիսի 13, 2018
Թուրքերը ոչնչացնում են Ադրբեջանը

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մասին բոլորը գիտեն: Սակայն այս եղբայրական երկրներում որոշ բաներ արդեն անցել են եղբայրության սահմաններից: Եվ այդ փաստն արձանագրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` թուրքական DimTV հեռուստաալիքի ուղիղ եթերում: Վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը իրենց եղբայրական երկիրն է, իսկ ինքը աշխատում է նաև որպես Ադրբեջանի արտգործնախարար: «Մեր երկրներից մեկի կայունությունն ու բարօրությունը նաև մյուսի կայունությունն ու բարօրությունն է: Ղարաբաղյան հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Ադրբեջանի օկուպացված տարածքները նաև մեր գործն է… Մենք միշտ հետաքրքրվում ենք Ադրբեջանի գործերով: Ես միաժամանակ աշխատում եմ որպես Ադրբեջանի արտգործնախարար: Այդ մասին գիտի նաև իմ եղբայր Էլմար Մամեդյարովը: Երբեմն, ես կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդի գնալ, միևնույն է, ես աշխատում եմ: Եղբայրների միջև այդպես էլ պետք է լինի»,- ասել է Չավուշօղլուն

 

Հազիվ թե Մևլութ Չավուշօղլուն չի գիտակցում, որ նա իր ջերմագին հուզական զեղումներով հանդերձ պարզապես ոչնչացնում է Ադրբեջանն իբրև ինքնուրույն պետություն: Վաղն էլ նույն հաջողությամբ Էրդողանը կարող է հայտարարել, որ ինքն է Ադրբեջանի նախագահը, իսկ Ալիևն ու մյուսները ընդամենը մարիոնետներ են, որոնց թելերով շարժման մեջ են դնում Անկարայից: Նույնիսկ ադրբեջանցիների ամենամեծ թշնամին հազիվ թե նման վիրավորանք հասցներ, որ նրանք ստացան թուրքերից: Մնում է միայն հասկանալ, թե Բաքվում գոնե կարողանու՞մ են վիրավորվել:







Դիտումների քանակ 85455


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոստանջյանի դրածոն հայտարարել է, թե կօկուպացնի Ռուսաստանը յոթ օրում

Փոստանջյանի դրածոն հայտարարել է, թե կօկուպացնի Ռուսաստանը յոթ օրում

Դեկտեմբերի 18, 2015


Մաքսանենգ նավթային եկամուտների կորուստը, թուրքմենական գրոհային ջոկատների ամենօրյա ոչնչացումները և դրանց չեզոքացումը, Էրդողանի «...

Փոստանջյանի ընկեր Չավուշօղլուն Ռուսաստանից դժգոհ է Ղրիմում

Փոստանջյանի ընկեր Չավուշօղլուն Ռուսաստանից դժգոհ է Ղրիմում

Մայիսի 14, 2015


Թուրքիայի ներկայացուցիչների ոչ պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է Ղրիմ կատարած ուղևորությունից, որտեղ ուսումնասիրել է իրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ