Ազգային խայտառակություն

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018
Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Քոչար Օսկանյան

 

Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ կոչումից զրկվեց նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը: Հավանաբար, Գյումրիի քաղաքային իշխանությունները մտածել են, որ ներկա պահին սա ամենահրատապ ու առաջնային կարևորություն ունեցող այն հարցն է, որ պետք էր լուծել հազարավոր պրոբլեմների ու հիմնախնդիրների մեջ թաթախված քաղաքում:

 

Տարիներ առաջ նույն գյումրեցիներն էին ադ մարդկանց շնորհել կոչումները, այնպես որ դժվար է հասկանալ, թե հիմա իրենք ումից են դժգոհ, և արդյո՞ք անհրաժեշտություն չկա լրջորեն քննարկելու այդ հարցը, թե մարդիկ ինչու են այդքան փոփոխական ու պատեհապաշտ և հետո նոր միայն վերադառնալ պատվավոր կոչումներին, առավել ևս, որ այսօր Գյումրիի պատվավոր քաղաքացիների թիվը ընդամենը 61-ից նվազեց 58-ի, և ուրեմն, առաջիկայում «հանրօգուտ» աշխատանքով զբաղվելու դեռ շատ առիթներ կունենան:

 

Հազիվ թե որևէ մեկի մտքով անցավ գոնե հետաքրքրվել, հասկանալ, թե այդ մարդիկ ինչի համար էին արժանացել նման պատվի: Գուցե իսկապե՞ս քաղաքին մատուցել են այնպիսի ծառայություններ, որոնց համար արժանի են հիշվելու: Բայց ներկա ժամանակներում նման հետևողականությունը չի խրախուսվում: Իսկ Գյումրիի այսօրվա իշխանությունները լուրջ խնդիր ունեն` շահել Նիկոլ Փաշինյանի թիմի վստահությունն ու համակրանքը: Եվ քանի որ դեպի այդ վստահություն տանող ամենակարճ ճանապարհը նախկիններին քարկոծելն ու վարկաբեկելն է, այդ պատճառով էլ քաղաքապետ Բալասանյանը հոգու խորքում միայն խրախուսել կարող է «Գալա» խմբակցության նախաձեռնությունը: Բալասանյանը մինչև վերջին պահն էլ չի հասկանա, որ շատ շուտով վրա է հասնելու նաև իրեն թախտից գցելու և ոտատակ տալու պահը, իսկ նրա պարագայում դա կկատարվի շատ արագ ու առանց ճիգերի, որովհետև Բալասանյանը չունի այն, ինչ ունեցել են պատվավոր կոչումներից զրկվածները` պատիվ չունի:

 

Հետգրություն

 

Ի դեպ, Լևոն Բարսեղյանի ցուցակում ներկա էր նաև Գորիկ Հակոբյանի անունը: Նա գյումրեցի էր, խորհրդային գնդապետ, հետո` հայ գեներալ, մի խոսքով, գեներալ Մանվելի հետ նրան չես համեմատի: Հակոբյանը վերջերս հեռացավ կյանքից, և ըստ ավագանու գրանտակերների` հենց հիմա նրան էլ պետք էր զրկել կոչումից: Այս անգամ չստացվեց, երևի ինչ-որ նամուս դեռ պահպանվել է, բայց «Գալա»-ի ղեկավարը մտադիր է գործը մինչև վերջ հասցնել:

 







Դիտումների քանակ 136276


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Հուլիսի 18, 2018


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այն գործիչներից է, որից իր ողջ գիտակցական կյանքում պահանջել են հեռանալ, բայց սա միշտ կառչ...

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Փետրվարի 21, 2018


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Ս...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Հիվանդանոցի կլիենտները

Հիվանդանոցի կլիենտները

Դեկտեմբերի 11, 2017


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երբեք չի հաշտվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քանի որ մտածում ...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ