Սովորական խայտառակություն

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018
Դուխովների դուխը պակասում է

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր առաջ Էդմոն Մարուքյանի թիմի անդամները ոչ միայն նախարար զոհաբերեցին, այլև համակարգի ընդունման դեմ ցույցեր էին կազմակերպում կառավարության շենքի դիմաց: Իսկ այսօր Ազգային ժողովում Մարուքյանը հայտարարեց, թե իրենք աջակցում են կառավարությանը կուտակայինի ներդրման հարցում: «Մենք այս փուլում չենք կարող չաջակցել կառավարությանը, որպեսզի իրականացնի բարեփոխում այս համակարգում, բայց դա անում ենք պայմանով, որպեսզի քննարկումները կուտակային համակարգի հետ կապված շարունակվեն»,- ասաց նա` զարմանք պատճառելով շատերին:

 

Զարմացածներից մեկն էլ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր: Սա ևս կողմ էր կուտակայինին, բայց դեմ էր փոփոխամտությանն ու հարմարվողականությանը, դրա համար էլ շտապեց հիշեցնել, որ Մարուքյանը հանձնաժողովում քվեարկում է ձեռնպահ, իսկ հիմա կողմ՝ ռեֆորմի համար: «Մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել»,- ստիպված էր նկատել Հակոբյանը, ինչը խիստ վիրավորեց Մարուքյանին: Բայց քանի որ հակադարձելու համար որևէ հիմնավոր փաստարկ չուներ, հարկադրված վրա բերեց. «Իմ անունը ինչի՞ ես տալիս, դաշնակները ձեռնպահ են քվեարկել, դուխ ունես, դաշնակներին ասա»:

 

Հետաքրքիր է, որ «Դուխով» կարգախոսի ներքո իշխանության եկած ուժերը հիմա դուխ են պահանջում իրենց ընդդիմախոսներից և քար են նետում իրենց դաշնակից ՀՅԴ-ի այգին` հեռացնելով հարվածը մի կողմի վրա: Դաշնակներին հանդիմանել կարելի է, իսկ իրենց` ոչ: Հաղթողներին չեն դատում: Իսկ Մարուքյանը շատ է ուզում լինել հաղթողների մեջ: Հանուն այդ նպատակի նա պատրաստ է օրը 5 կարծիք փոխել:







Դիտումների քանակ 51624


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Մայիսի 30, 2018


Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են այն օրերը, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկանում էր իր եղ...

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Մայիսի 25, 2018


Կա մի թեմա, որի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ընդհանրապես ոչ մի բառ չի ասվում: Խոսքն այն մասին է, թե ինչ է լինելու հե...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Վախեցիր քո ցանկությունից

Վախեցիր քո ցանկությունից

Մայիսի 4, 2018


Վախեցիր քո ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ: Այս հանրահայտ ճշմարտությունը հիմա սեփական կաշվի վրա է զգում Ա...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ