Ազգային խայտառակություն

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018
Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Ջհանգիր Լֆիկյան

 

«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, քանի որ նա միշտ մարդկանց պատկերացումների մեջ մնալու է որպես ՀՀՇ-ի Զուրաբյան, խոսել է Մանվել Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ-ի բացահայտումների մասին և ասել, որ ինքն ականատես է եղել արժեհամակարգի լիարժեք բացակայության ու ագահության, տգիտության, անմարդկայնության գագաթնակետ է տեսնում: Ցնցված է Արարատ Զուրաբյանը և բացատրություն ունի այն հարցի համար, թե ինչու Մանվել Գրիգորյանի քաղաքական թիմն ընդհանրապես չպաշտպանեց նրան: «Ծիծաղելի կլիներ, եթե ՀՀԿ-ն փորձեր պաշտպանել Մ. Գրիգորյանին, և դա ՀՀԿ-ի վերջակետը կլիներ: Ամբողջ հասարակության առաջ իրենց այդ քայլով կապացուցեին, որ այս բացասականի կրողն են»,- ասում է նա: Իսկ հետո մի միտք է արտաբերում, որի արմատները կարող են շատ հեռուները գնալ: Զուրաբյանը նկատում է, որ քաղաքական այրերը պատասխանատու են իրենց թիմի անդամի գործածի համար, և անկախ նրանից, թե ինչպես են քվեարկում, պատասխանատվության որոշակի չափաբաժին ունեն նաև իրենք, որովհետև իրենց մերձավորը, իրենց կուռքն է գործել այս ամենը:

 

Արարատ Զուրաբյանը թերևս բոլորովին ցանկություն չունի հիշելու, որ գեներալ Մանվելը նախևառաջ հենց իրենց` ՀՀՇ-ի արտադրանքն է, իրենց առաջին կուռքերից մեկը և, հետևաբար, պատասխանատվության առումով պիտի այդ առաջնահերթությունը չզիջի մյուսներին: Զուրաբյանը նաև պարտավոր է հիշել, որ իր մեկ այլ կուռք` Վանո Սիրադեղյանը, Մանվելին ավելի բարձր էր դասում Անդրանիկ Զորավարից, իսկ եթե նաև վերհիշենք, որ Վանոն ըստ էության թե Զուրաբյանի և թե Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրն է, ապա կուռքերի ու դրանց հանդեպ վերաբերմունքի արմատները կարող են խճճվել շատ անբարենպաստ կերպով: Այստեղ արդեն ավելորդ կլինի վերհիշել նաև 2008-ի դեպքերը, երբ նույն հարթակի վրա տեղ ունեին նրանք բոլորը` թե Մանվելը, թե Նիկոլը, թե Զուրաբյանը: Ձեռք-ձեռքի տված ու նույն նպատակի գնացողներն այդ ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ այդքան հեռացան իրարից ու նրանց մի մասը դարձավ հանցագործ, մյուսները` բարոյախոս, երրորդները` օրինապաշտ իշխանություն: Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

 







Դիտումների քանակ 30643


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017


Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նա...

Նոր տրիո՝ Գռզո & company

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, ա...

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

Հունիսի 4, 2016


Այսօր Հայաստանում գործող ոչ մի ըննդիմադիր քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն ընտրությունների գնալ: Եվ դա ոչ այն պատճառով, որ...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Մարտի 18, 2015
2

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն է արել հանրապետության նախագահի հետ իր հանդիպումից հետո: Նա ասել է, թե ի...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ