Սովորական խայտառակություն

Նիկոլի «լավության» գինը

Հունիսի 22, 2018
Նիկոլի «լավության» գինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում խոսել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերությունների մասին, իսկ հետո խոսք է բացվել սպասվող ընտրություններից: Լրագրողը վարչապետին հարցրել է. «Ձեր՝ պաշտոնի անցնելուց հետո բոլորն ակնկալում էին, որ կարճ ժամկետներում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների ժամկետները դուք նշել եք՝ մեկ տարվա ընթացքում: Փաստացի, Դուք պատրաստվելու ժամանակ եք տալիս քաղաքական ուժերին»: 

 

Հարցն այս պարագայում փոքր-ինչ անսովոր է, որովհետև լրագրողը կարծես ուղղորդում է Փաշինյանին: Ամեն դեպքում, վերջինս նրան պատասխանում է. «Եթե ես ասում եմ, որ եթե ընտրություններն անցկացվեին այսօր, ապա մեր կուսակցությունը կհաղթեր ձայների մեծամասնությամբ, դա չի նշանակում, որ 6 ամիս հետո մեր կուսակցությունը չի հաղթի մեծամասնությամբ: Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէր սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում»:


Մի կողմ թողնենք Փաշինյանի վստահությունն այն առնչությամբ, որ իրենք հաղթելու են` անկախ ժամկետներից: Այստեղ առավել հատկանշականը վարչապետի անսահման մեծահոգությունն է մյուս քաղաքական ուժերի հանդեպ: Ստացվում է, որ ինքը կարող էր հենց այսօր արտահերթ ընտրություններ նշանակել, սակայն այդ բանը չի անում, որ չնեղացնի մյուսներին: Իսկ իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է: Ընդհամենը վերջերս խորհրդարանում հայտարարվեց այն մասին, որ տեխնիկապես անհնար է այս տարի ընտրություններ կազմակերպելը: Մյուս կողմից՝ օրակարգում է Ընտրական օրենսգիրքը վերախմբագրելու հարցը, ինչը նույնպես Նիկոլին օդ ու ջրի պես պետք է, և դա նույնպես շատ ժամանակ կպահանջի: Վերջապես նկատենք նաև, որ եթե քաղաքական ուժերի մեծ մասը չէր սպասում, որ նման բան տեղի կունենար Հայաստանում, ապա ամենամեծ անակնկալը հենց Փաշինյանի համար էր: Այնպես չէր, որ նա ի սկզբանե գիտեր, թե ինչ է կատարվելու:


Թվարկված պատճառներին կարող ենք մեկն էլ գումարել: Ներկա պահին Նիկոլի թիմն ամենաանպատրաստն է ընտրությունների գնալու տեսանկյունից: Դեռ ավարտին չի հասցվել կադրային վերանշանակումների փուլը, տեղերում նրա կուսակցական կառույցները լիարժեք չեն գործում, լուրջ խնդիրներ ունի դաշնակից քաղաքական ուժերի հետ: Եվ այս ամենը հաշվի առնելով պարզ է դառնում, որ միտքն այն մասին, թե ինքը լավություն է անում մյուսներին` ընտրությունները հետաձգելով, առնվազն էժանագին կեղծիք է:

 







Դիտումների քանակ 17701


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ